ՀԱԿ-ի պարտության իրական պատճառները
Բլոգոսֆերա
Համլետ Թադևոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«ՀԱԿԿ-ի պարտությունը կանխատեսված էր և այն ուներ իրական պատճառներ:
Իսկ պատճառնները հետևյալն են՝
ՀԱԿԿ-ն մտավ ստվերային խաղերի մեջ տարբեր ուժերի հետ և սկսեց գործել գաղտնի կանոններով /ոչ թափանցիկ քաղաքականություն/:
Սկսեցին «քլնգել» այն մարդկանց՝ ովքեր մարտի 1-ին մինչև վերջ կանգնեցին ժողովրդի կողքին, իսկ «քլնգողները» այդ օրը իրենց տներում պախկված էին:
Նոր «բուրժուադեմոկրատական հողափոխությունը» հիասթափեցրեց համակիրներին, երբ Տեր-Պետրոսյանը բացատրեց իր ծրագիրը, թե ինչպես պետք է իրականանա և ինչ է բուն իմաստը:
Ելույթներում հումորներ էր անում, ծաղրում էր ընդդիմադիր ուժի առաջնորդին' ինչը նույնպես զայրույթ առաջացրեց ընդդիմադիր չկողմնորոշված մասսային:
Իսկ այս ամենից հետո, շատերը հասկացան, որ նրանք ընդամենը խոսում են ժողովրդավարությունից, իսկ իրականում նույն 90- ականների տոտալիտարիզմի հիմնադիրները նույնն են մնացել՝ ինչը շատ պարզ երևաց, երբ սկսեցին «տապալել ու դուրս շպրտել» այն մարդկանց, ովքեր դեմ էին որոշ առաջ քաշած անակնկալ գաղափարներին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան