«Մտածում ես՝ սրա՞նց համար եմ կռիվ տալիս»
Բլոգոսֆերա
Արեն Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մի տեսակ խառն է մոտս. չգիտես էլ ով է մեղավոր, կամ ով է ավելի շատ մեղավոր: Իշխանությո՞ւնը (ՀՀԿ,ՕԵԿ, ԲՀԿ), որ ընտրությունը վերջնական ֆարսի վերածեց, ու ժողովրդին բիրիքով առավ ու իրա ցինիզմով վերարտադրվեց հերթական անգամ, թե՞ ժողովուրդը, որը ծախվեց, ու էս անգամ՝ աննախադեպ քանակով: Մոտ 50 %-ը թքած ունի ամեն ինչի վրա, ու չի էլ մասնակցում ընտրություններին, իսկ մասնակցածներից 83%-ը քվեարկեց փողի, վախի ու տարբեր լծակների ազդեցության տակ: Կամ մենք ենք մեղավոր, որ լավ չաշխատեցինք:
Բայց մեկ է, երբ տեղամասերում, առօրյա կյանքում անընդհատ կռիվ ես տալիս, քո կյանքի, անձնականի, ժամանակի հաշվին քեզ վտանգի տակ ես դնում, երբ էդ նույն պատճառով ընկերդ նստած է, ու պարբերաբար մյուս ընկերներդ ու դու նստում ես ու կարաս նստես… ու նայում ես գազելներով վիզները ծռած ու հոտի պես բերվող մասսաներին, որոնք փողը ճանապարհին ստացել են, ու վախեցած գնում ընտրում են իրանց ստորացնողներին, մի տեսակ հիասթափվում ես: Մտածում ես սրա՞նց համար եմ կռիվ տալիս:
Սրա՞նց համար էր, որ մի 10 րոպե առաջ 2 ընկերներիս հետ քրեականի պետի, մի դասակ մլիցեքի ու հանրապետական լավ (մամայի) տղերքի հետ կռիվ էի անում ու դրանից հետո մի պահ մտածում ես, բա ինձ պետք ա՞: Ո՞ւմ համար եմ անում: Ես իմ աշխատանքն ունեմ, շատ լավ ընտանիք ու ընկերներ ունեմ, մի 5 հատ բուհ եմ ավարտել, մի 30 երկիր եղել, ու բոլոր հնարավորություններն ունեմ ավելի լավ ապրելու, բայց դրած ինձ տանջում եմ… ու ինչի՞ պետք է սրանց համար ինձ տանջեմ:
Ու շատ լավ է, որ էդ վիճակը երկար չի տևում, ու երբ էդ նույն թվերի մեջ տեսնում ես, որ կա 10-15% մարդ, ով ոչ մի կերպ չի ծախվում, սկզբունքներ ունի, ու ուզում է արժանապատիվ ապրի, հասկանում ես, որ իրոք պետք է կռիվ տալ, հենց թեկուզ էդ մարդկանց համար, ու որ շատ կարևոր է՝ էս պետությունը քո համար արժեք է, ու ոչ մի դեպքում չես հանձնելու տարբեր կողմերից եկող հորդաներին: Ու մենակ էդ ժամանակ ես հասկանում, որ չես տանջվում, ու դրա հաշվին է, որ միշտ գլուխդ բարձր է»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան