Սիրիայի հիվանդանոցներում հիվանդները խոշտանգումների են ենթարկվում
Աշխարհ
«Սիրիայի պետական հիվանդանոցներում հիվանդները խոշտանգումների են ենթարկվում», – ասված է մարդու իրավունքների միջազգային կազմակերպության (Amnesty International) զեկույցում։ Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի ակտիվիստները հայտարարել են, որ այս բռնությունները բազմաթիվ ուղիներից մեկն է Սիրիայի իշխանությունների կողմից իրականացվող, որն ուղղված է երկրում այլախոհությունն արմատախիլ անելուն։ Զեկույցում, որը բաղկացած է 39 էջից նշվում է, որ հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև հիվանդանոցների բուժանձնակազմերի կողմից հիվանդները ենթարկվում են խոշտանգումների։ Մարդիկնախընտրում են բուժվել տնային պայմաններում, քան թե դիմել հիվանդանոցներ։ Սիրիայի իշխանությունները հերքել են այս մեղադրանքները։ Սակայն վերոնշյալ կազմակերպության Մերձավոր Արևելքի և Աֆրիկյան երկրների տարածաշրջանային ներկայացուցիչ Սիլին Նասերը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները լիակատար ազատություն են տվել հատուկ ծառայություններին և հիվանդանոցների բուժանձնակազմերին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ