«Սա այն մարզպետն էր, որը սպառնում էր ինձ սպանել»
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Սա այն մարզպետն էր, որը սպառնում էր ինձ սպանել, իսկ Կենտրոնի ոստիկանությունում մի քննիչ, հավանաբար նրանից փող վերրցնելով, ինձ կեղծ թղթեր ներկայացրեց, թե սպառնացողը եղել է Բագրատյանի բարեկամներից, իսկ թե ինչու իմ պահանջները՝ հրավիրել այդ բարեկամին առերեսման,- քննիչը մերժեց`արդեն պարզ է...
Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Փաստինֆո»-ից: Լրատվամիջոցի տեղեկություններով' քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
«Խոսքը գնում է միլիոնների հափշտակության մասին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել եւ ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են»,- հայտնում է կայքը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան