«Ժառանգությունը» դուրս մղեց ՀԱԿԿ-ին
Բլոգոսֆերա
Կարեն Ավագյանն իր ֆեյսուքյան էջում գրել է.
«ՀԱԿԿ-ն ծիծաղելի վիճակում է հայտնվել։ Ձայների՝ իրենց համար բաղձալի վերահաշվարկից հետո ավելանում են ոչ թե ընդդիմության, այլ ՀՀԿ-ի քվեները։ Զարմանալի ոչինչ չկա, ավագանու ընտրություններում ստացած տոկոսներն արտացոլում են իրականությունը։ Ժողովուրդը երբեք ձայն չի տա մի քաղաքական ուժի համամասնական ցուցակին, որի խորհրդարանական խմբակցությունն անգամ այդ ցուցակում ընդգրկված մարդկանց հետ չէ։ Ժողովուրդը ձայն չի տա մի քաղաքական ուժի, որը ժամանակ առ ժամանակ համագործակցում է ԲՀԿ-ի հետ, որի քաղաքական ղեկավարները տապալում են ցանկացած նախաձեռնություն, սեպարատ բանակցություններ վարում ու փաստի առաջ կանգնեցնում թե՛ իրենց գործընկերներին, թե՛ ընտրողին։
Ժամանակին ՀԱԿ-ը ֆլիրտներ էր անում «Ժառանգության» հետ, բայց սովորության համաձայն փաստի առաջ կանգնեցրեց վերջինիս։ Բայց Երևանու ավագանու ընտրություններում բնական մրցակցության շնորհիվ «Ժառանգությունը» դուրս մղեց ՀԱԿԿ-ին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան