Սպորտը վեր է քաղաքականությունից
Բլոգոսֆերա
ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղը Սպորտի նախարարի պաշտոնում կնշանակվի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը: Հռչակավոր գյումրեցին պատիվ կբերեր աշխարհի ցանկացած երկրի կառավարության՝ ղեկավարելով սպորտի ոլորտը: Վերջապես Սպորտի նախարար է նշանակվում մի անձնավորություն, ով սպորտային աշխարհի իրական գերհեղինակություն է:
Վստահ եմ, որ Օլիմպիական կոմիտեի, ֆեդերացիաների աջակցությամբ, պարոն Վարդանյանին կհաջողվի առաջնորդել հայրենի սպորտի վերածնունդը, վերականգնել հայկական սպորտի երբեմնի փառքը, իրական զարգացման հուն տեղափոխել մանկապատանեկան սպորտը, ակտիվացնել միջազգային կազմակերպությունների կողմից ոխլորտին ցուցաբերվող աջակցությունը:
Սպորտը վեր է քաղաքականությունից: Այն համազգային էմոցիա է: Այն բոլորինս է»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան