«Հավերժ փառք մեր հերոսներին.. մենք հաղթած ազգ ենք»
Բլոգոսֆերա
Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չեմ սիրում նշել ծննդյանս տարեդարձը, կամ եթե նշում եմ, փորձում եմ, որ ստանդարտ կերուխումի նման չլինի:
Ամենահիշվողներից, դա Շուշիում՝ Զոնտիկներ կոչվող դրախտավայրում, պատահական հանդիպած սիրիահայ հայրենադարձի հետ նշելն էր:
Խոսում էինք դեսից-դենից, չեմ էլ հիշում ինչի մասին, ուղղակի նստած շնչում էինք Շուշիի ֆանտաստիկ օդը և կենաց առ կենաց խմում էինք այն բոլոր մարդկանց համար, ում հերոսության շնորհիվ կարողանում ենք վայելել Հայաստան աշխարհի այս չնաշխարհիկ տեղը:
Հավերժ փառք մեր հերոսներին, խոնարհվում եմ ձեր բոլորի առջև:
Շնորհավոր մեր գալիք եռատոնը, հայություն ջան, մենք հաղթած ազգ ենք»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան