«Lufthansa»–ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Ռուսաստան
«Lufthansa» ավիաընկերությանը պատկանող AirBus 320 Եկատերինբուրգ–Ֆրանկֆուրտ չվերթի ինքնաթիռը այսօր առավոտյան ռուսական ժամանակով 7:25-ին վթարային վայրէջք է կատարել Պերմի օդանավակայանում։ Այս մասին հաղորդել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։ Ըստ նրա՝ օդանավում եղել են 116 ուղևոր, որից մեկը երեխա և անձնակազմի վեց անդամներ։ Վերջինս հայտնել է, որ տուժածներ չկան, իսկ վթարային վայրէջքի պատճառ է հանդիսացել օդաչուների խցիկում առաջացած ծուխը։ Հաղորդում է Ria Novosti լրատվականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)