Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Եվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Զելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Ֆյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Հորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը 

Բեռլին, 1942-43թթ. հայկական լեգեոնը պարում է «Բերդ» պարը

Բլոգոսֆերա

«Պատերազմ սկսելով Խորհրդային Միության դեմ՝ գերմանական ռեյխի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր առջեւ դրված հիմնական խնդիրներից մեկն էր համարում բազմազգ պետության ոչնչացումը եւ ԽՍՀՄ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իր կողմը գրավումը:

Քիչ հայտնի է այն փաստը, որ հենց թուրքերը դարձան Վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծման հիմնական պատճառը:

1939թ. ապրիլին Գերինգի խորհրդով Հիտլերը Ֆրանց ֆոն Պապենին ուղարկում է Անկարա՝ բանակցություններ վարելու: Թուրքիայի նախագահ Իսմեթ Ինենյուն եւ ներքին գործերի նախարար Շուքրու Սարաջօղլուն 3-րդ ռեյխի հետ դաշինքի պայմաններից մեկը դնում են հայերի հարցը: Գիտենալով, որ նացիստներն արդեն հրեաներին ոչնչացնելու քաղաքականություն են վարում՝ նրանք պահանջում են, որ նույնը կատարվի նաեւ հայերի հետ, քանի որ, ըստ նրանց պատճառաբանության, հայերն էլ հրեական ծագում ունեն:

Գերմանական պատվիրակության՝ Բեռլին վերադառնալուց անմիջապես հետո նացիստների պաշտոնական թերթում մի հոդված է հայտնվում, որտեղ ապացուցվում էր հայերի հրեական ծագումը, եւ եզրակացություն էր արվում, որ նրանց հետ էլ պետք է վերաբերվել հրեաների նման: Սա շատ կրիտիկական պահ էր Գերմանիայում եւ օկուպացված երկրներում ապրող հայերի համար, իսկ առավել եւս նրանց, ովքեր արդեն գտնվում էին ռազմագերիների ճամբարներում:

Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Արտաշես Աբեղյանը այդ նույն թերթում պատասխան հոդված է հրապարակում, որտեղ ապացուցում է հայ ժողովրդի արիական-հնդեվրոպական ծագումը: Այս հոդվածը Հիտլերն անձամբ կարդում է եւ հանձնարարում գլխավոր գաղափարախոս Ալֆրեդ Ռոզենբերգին ուսումնասիրել այս հարցը: Հենց այդ ժամանակ էլ պարզվում է, որ հակահայկական հոդվածը գրվել է Թուրքիայի պատվերով, եւ հենց այդ ժամանակ էլ Հիտլերի սեղանին է դրվում Ռոզենբերգի պատրաստած զեկուցագիրը, որում, վկայակոչելով գիտական աղբյուրները, ընդունվում է հայերի արիական ծագումը: Ի դեպ, հենց այս զեկուցագրի հիման վրա է Հիտլերն արել իր հանրահայտ հայտարարությունը հայերի ցեղասպանության մասին:

1941թ. վերջին Հիտլերի հրամանով Վերմախտի կազմում մեկը մյուսի հետեւից ձեւավորվում են ռուսական, ուկրաինական եւ բելառուսական լեգեոններ: Մահմեդականների համար, այսինքն՝ թաթարների, ուզբեկների, ղազախների եւ այլն, նույնպես խնդիր չկար, որովհետեւ նրանց հովանավորում էր թուրքական դեսպանությունը: Բայց հենց որ գործը հասնում է հայերին, նորից խառնվում է Թուրքիան: Բեռլինում Թուրքիայի դեսպանը փորձում է հավատացնել գերմանացիներին, որ հայերը, նույնիսկ եթե գերմանական համազգեստ հագնեն, ցանկանում են ստեղծել հայկական բանակի նոր հիմք, որն իր ուժերը կուղղի Թուրքիայի դեմ:

Սակայն Ռոզենբերգն այլ կարծիք ուներ, եւ 1941թ. դեկտեմբերի 30-ին ստորագրվում է Վերմախտի 812-րդ հայկական գումարտակի ստեղծման մասին հրամանը: Պատերազմի սկզբում Հայկական լեգեոն են անդամագրվում 1915թ. կոտորածից հետո Գերմանիա եւ Ֆրանսիա գաղթած հայերը, որոնց Գերմանիայում անվանում էին «արիական փախստականներ»:

1941-1945թթ. գերմանական բանակի շարքերում կովկասյան եւ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչների թվաքանակի մասին պատկերացում են տալիս հետեւյալ թվերը. ղազախներ, թուրքմեններ, ուզբեկներ եւ Միջին Ասիայի այլ ժողովուրդներ՝ 70 հզր,
ադրբեջանցիներ՝ 40 հզր, հյուսիսային կովկասցիներ՝ մինչեւ 30 հզր, վրացիներ՝ 25 հզր, հայեր՝ ավելի քան 25 հզր:

1942թ. սկզբին գեներալ Դրաստամատ Կանայանը (Դրոն), գալիս է Բեռլին, եւ տեղի ազդեցիկ հայերը, մասնավորապես՝ Վերմախտի հայազգի գեներալ Հայնց Գուդերիանը, հանդիպում են կազմակերպում ԷսԷս-ի ռեյխսֆյուրեր Հիմլերի հետ: Հայկական պատվիրակության հարցն էր. «Ի՞նչ է լինելու Գերմանիայի հաղթանակից հետո»: «Ինչ է լինելու Գերմանիայի հաղթանակից հետո՞,-հարցը կրկնում է Հիմլերը:-Թուրքերը նորից զենքով կշարժվեն հայերի վրա՞: Ոչ: Եվ դրա երաշխիքը կլինի հայկական լեգեոնի ստեղծումը: Այդ կազմավորումը, իմ կարծիքով, կարող է պաշտպանել իր հայրենիքը բոլոր թշնամիներից, իհարկե, մեր օգնությամբ:

Դրոն այցելում է ապագա հայ լեգեոներներին պատրաստող ռազմական ճամբարը, ինչպես նաեւ ռազմագերիների ճամբար, որտեղ համոզում էր գերի ընկած հայերին մտնել հայկական լեգեոն: Շատերի համար հայկական լեգեոն ընդունվելը նշանակում էր ստանալ նոր հայրենիք՝ ազատ Հայաստան:

1942թ. ամռանը Բուլղարիայից Բեռլին է ժամանում Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, այնուհետեւ ՀՀ նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը: Շուլենբերգի հետ հանդիպումների ժամանակ նա մի քանի անգամ բարձրացնում է Հայաստանի կարգավիճակի հարցը, համոզում է նրան պայմանավորվել ֆյուրերի հետ հանդիպման համար: Այդ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայնց Գուդերիանը: Սակայն Հիտլերն անդրդվելի էր. «Մինչեւ վերջնական հաղթանակը՝ ոչ մի խոսակցություն կարգավիճակի մասին»:

Մինչեւ 1944թ. վերջը Գեբելսի գերատեսչությունը հրատարակում էր «Armenien» շաբաթաթերթը, որի խմբագիրն էր Լեւոն Շանթի որդին՝ Վիգեն Շանթը: Նույն գերատեսչությունում, որպես հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն ռադիոհաղորդումների հաղորդավարներ՝ աշխատում էին շատ հայեր:

1942թ. վերջին արդեն Վերմախտի հայկական լեգեոնը վերջնականապես ձեւավորված էր 160 ԻԴ զորամաս անվան տակ: Այս զորամասն ուներ իր տարբերանշանները: Գերմանական համազգեստի վրա պահպանված էին 1920թ. հայկական բանակի տարբերանշանները: Թեւքի նշանին պատկերված էր հայկական եռագույնը եւ գրված էր «Armenien» բառը:

Լեգեոնի հրամանատարն էր գեներալ-մայոր Վարդան Սարգսյանը: Միսաք Թոռլաքյանը ղեկավարում էր Հայկական լեգեոնի գործակալական եւ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումները: Նա է անձամբ անցկացրել թուրքական հրամանատարության գաղտնի փաստաթղթերի հափշտակման օպերացիան, որոնք վերաբերում էին պանթուրքիզմի տարածման եւ Կովկասը վերցնելու Թուրքիայի պլաններին: Ռոզենբերգին ներկայացված ապացույցները պատճառ դարձան, որ ռեյխի ղեկավարության մոտ անվստահություն եւ հիասթափություն առաջանա Թուրքիայի նկատմամբ: Ռոզենբերգի հետ գեներալ Նժդեհի հանդիպումից եւ նրան գաղտնի նյութերի ներկայացումից հետո ռեյխի ղեկավարությունը հրաժարվում է օգտագործել թուրքական բանակը Կովկասում: 

Ռեյխում լեգեոնի պաշտոնական ներկայացուցիչն էր Հարմիկ Ջալալյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի որդին: Լեգեոնն ուներ 2 տպագրական մարմին՝ «Հայ ազգ» եւ «Ազատ Հայաստան»՝ հայերեն եւ գերմաներեն լեզուներով:

Հայկական եւ այլ լեգեոնների զորամասերի լայնամասշտաբ օգտագործումը ռազմաճակատում սկսվում է 1942թ.-ին, երբ Լեհաստանում եւ Ուկրաինայում ձեւավորված առաջին դաշտային գումարտակներն ուղարկվեցին Կովկաս: Սակայն շուտով սկսվում է շատ հայ լեգեոնականների անցումը Կարմիր բանակի կողմը: Այսպիսի դեպքերը լցնում են գերմանացիների համբերության բաժակը, եւ նրանք որոշում են ազգային զորամասերը Արեւելյան ռազմաճակատից տեղափոխել բռնազավթված տարածքներ: Ֆրանսիայի սահմանին հայկական լեգեոնը գրեթե ողջ կազմով գերի է հանձնվում ամերիկացիներին: Բարձրաստիճան սպաներին հանձնում են խորհրդային ազգային անվտանգության կոմիտեին, եւ առաջին հերթին 1945թ. մայիսին գնդակահարվում է գեներալ-մայոր Վարդան Սարգսյանը: Գերեվարվածներին առաջարկում են վերադառնալ Խորհրդային Միություն: Լավատեսները, որոնք շուրջ 5000 էին, հավատով վերադառնում են եւ առանց դատի ու հետաքննության իսկույն ուղարկվում հատուկ ճամբարներ 10 տարով եւ ավելի, որոնց մեծ մասը զոհվում է: Իսկ հոռետեսները, որոնք մոտ 20000 էին, երկար ժամանակ «տեղահանված անձանց» կարգավիճակով Ավստրիայի եւ Ֆրանսիայի սահմանների մոտ էին գտնվում, այնուհետեւ նրանց ուղարկում են ԱՄՆ:

Հայկական լեգեոնի կազմակերպիչները մեկ նպատակ էին հետապնդում՝ փրկել ազգը թուրքերի հնարավոր ոտնձգություններից»,- գրառումը «Time To Unite West And East» ֆեյսբուքյան էջից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել «Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել
Ամենադիտված