Պակիստանում ընտրությունների նախաշեմին պայթյունները շարունակվում են. կա 4 զոհ
Մերձավոր Արևելք
Պակիստանում համընդհանուր ընտրությունների նախաշեմին կրկին պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է 4 մարդ. հայտնում են տեղական իշխանությունները:
Պայթյունը հնչել էր Միրանշահ քաղաքի շուկայում՝ երկրի հյուսիս-արևմուտքում: Ընդհանոր առմամբ՝ Պակիստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում զոհվել է արդեն 100 մարդ:
Պատգամավորների թեկնածուներին, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել են լքել իրենց տան տարածքը ընդհուպ մինչև մայիսի 12-ը, երբ կավարտվի քվեարկությունը. տեղեկացնում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ