Ի՞նչ էր ուզում ասել Րաֆֆին
Բլոգոսֆերա
Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուրեմն, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե ավագանու ընտրություններն անցնեին ազատ ու արդար, ապա «Բարեւ, Երեւան» դաշինքն առնվազն երկրորդ տեղում կլիներ։ Երեւի ուզում է ասել, որ ՀՀԿ-ն կլիներ առաջինը, իսկ ԲՀԿ-ի փոխարեն իրենք կլինեին երկրորդ տեղում:
Այս հայտարարությունը առաջացնում է մի քանի հարցեր. Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանն համարում է, որ ազատ ու արդար ընտրությունների պարագայում էլ ՀՀԿ-ն կլիներ առաջին տեղում, այսինքն՝ ընդունում է, որ եթե ընտրությունները չկեղծվեին, ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, կստանար ավելի շատ ձայներ, քան մյուս քաղաքական ուժերը:
Մինչդեռ թե ընդդիմությունը, թե ըննդդիմադիր հանրությունը մշտապես վստահ է եղել, որ արդար ընտրությունների պարագայում ՀՀԿ-ն կհավաքեր նվազագույն ձայներ, կհանգրվաներ վերջին տեղերում եւ հարց է՝ կհաղթահարե՞ր անցողիկ շեմը, թե՝ ոչ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան