Պակիստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայթյուն է որոտացել. կան զոհեր
Մերձավոր Արևելք
Պակիստանի Կարաչի քաղաքում այն պահին, երբ երկրում ընթանում են համաժողովրդական խորհրդարանական ընտրություններ, ահաբեկիչները փորձել են պայթեցնել պատգամավորի թեկնածուներից մեկին: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 3 մարդ, նվազագույնը 20 մարդ վիրավոր է. տեղեկացնում է AFP-ն:
«Ահաբեկիչների նպատակը «Ժողովրդական կուսակցության» պատգամավորն է եղել: Նա գտնվում էր մեքենայում, երբ որոտացել է պայթյունը»,-հայտնում են Պակիստանի ոստիկանությունից: Պատգամավորի թեկնածուն չի տուժել:
Նշենք, որ այսօր Պակիստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Երկրի ՆԳՆ-ն զգուշացրել է արմատականների կողմից ընտրությունները խափանելու նպատակով ահաբեկչական գործողությունների ակտիվացման մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ