Սիրիայի սահմանի մոտ թուրքական կործանիչ է անհետացել
Թուրքիա
Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարությունը մայիսի 13-ի կեսօրին հայտարարել է իր F-16 կործանիչներից մեկի անհետացման մասին, որը թռիչք էր իրականացնում երկրի հարավային`Սիրիայի հետ սահմանակից տարածքում. տեղեկացնում է Ալ Արաբիան:
Թուրքական Hurriyet պարբերականի տվյալներով` ռադարներից ինքնաթիռի անհետանալուց անմիջապես առաջ օդաչուն բացականչել է. «Ես ցատկում եմ» արտահայտությունը: Օսմանիե գավառի Նուր լեռներում արդեն սկսվել են որոնողական աշխատանքները, որոնք, սակայն, դժվարանում են ռելիեֆի՝ փոքր-ինչ բարդ կառուցվածքի պատճառով: Փրկարարները դեռևս չեն կարողանում հասնել ինքնաթիռի ենթադրյալ կործանման վայրը:
Թուրքական իշխանություններն արդեն հայտարարել են, որ չի բացառվում օդանավի` տեխնիկական պատճառներով կործանման վարկածը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)