Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է ՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան Մախսուդյան Ալ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ Ապրիլի 27-ի աստղագուշակ ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ 

Լեզվի կոմիտեն տարբեր լեզուներից փոխառնվող հատուկ անունների գրության և արտասանության սկզբունքների մշակման կարիք է տեսնում

Գիտություն և Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեն, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին լեզվում շատացել են թարգմանված կամ նորաստեղծ հասկացությունները, դրանք համապատասխան բացատրություններով ի մի բերելու կարիք է տեսնում: Կոմիտեն կարծում է՝ հատկապես հատուկ անունների դեպքում կարիք կա տարբերակված մոտեցմամբ մշակել տարբեր լեզուներից փոխառնվող հատուկ անունների գրության և արտասանության սկզբունքներ:

Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական հաստատությունների հետ: Ոլորտային գիտնականների հետ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի մշակել լեզվական տարբեր հարցերին վերաբերող կանոնարկման սկզբունքներ` նկատի առնելով արդեն գոյություն ունեցող գրական հայերենի կանոնարկման ավանդույթը:

Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը հիշեցրեց՝ օրենքով Լեզվի կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում կառույցը պետք է նպաստի նաև հայերենի կանոնարկման սկզբունքների մշակմանը:

Այդ ուղղությամբ պաշտոնական միակ փաստաթուղթը 2006 թվականին հրատարակված Տերմինաբանական տեղեկատուն է, որտեղ տրված են հայերենի բառակերտման, տերմինակազմության, տառադարձման, կետադրման գրական հայերենում գիտականորեն փաստված սկզբունքները:

«Տեղեկատուն թողարկվել է Լեզվի բարձրագույն խորհրդի գործունեության շրջանակներում: Այն գործել է 1990-ականներից հետո: Դաշտում շատ մեծ բաց կա, քանի որ վերջին 30 տարում Հայաստանում շատ են թարգմանություններ իրականացվում բնագրից: Խորհրդային շրջանում հիմնականում թարգմանությունները միջնորդավորված լեզվից էին՝ ռուսերենից, իսկ 1990-ականների վերջերին՝ անգլերենից, ֆրանսերենից: Շատ ուրախ եմ դրա համար, սակայն այդ երևույթն իր հետ բերել է լեզվի խնդիրներ. վերջին տասնամյակներին հատկապես ուղիղ, ոչ միջնորդավորված թարգմանության ճանապարհով հայերենը հարստացել է նոր բառերով ու հասկացություններով, գոյացել են բազմաձևություններ», ասաց Դվոյանը:

Նրա խոսքով՝ լրատվամիջոցներն ու հանրային դաշտն իրենց հերթին տարբեր աղբյուրներից փոխառել ու շրջանառում են հատուկ անուններ ու բառեր:

«Հաճախ ստանում ենք զանգեր, երբ մեզ հարցնում են, թե որ բառն է ավելի տեղին օգտագործել այս կամ այն համատեքստում: Դա հեշտ է կարգավորել, երբ արդեն բառերն ու հասկացությունները կանոնարկված են, բայց նոր բառերի դեպքում դժվար է»,-ասաց Դվոյանը:

Նա կարծում է՝ պետական լեզուն պահպանելու սահմանադրական նորմը գործում է, սակայն օրենքն ու կանոնակարգումները ժամանակ առ ժամանակ թարմացումների կարիք ունեն, քանի որ կյանքը զարգանում է, և օրենքները չեն համապատասխանում կյանքի պահանջներին: Նման իրավիճակներում մտածում են նոր կարգավորումների մասին: «Ամենավառ օրինակներից մեկը շենքերի վրա փակցված ցուցանակներն ու գովազդներն են: Եթե դա 1990-ականներին կամ 2000-ականներին լուրջ խնդիր չի եղել, քանի որ տնտեսությունն էլ այսքան զարգացած չէր, ապա այսօր մեծ խնդիր է, քանի որ այն ճանապարհներով ու եղանակներով, որ իրականացրել ենք վերահսկումն ու արդյունք ստացել, այսօր այդ միջոցներով հնարավոր չէ դա անել: Հիմա նախագիծ է մշակվում գովազդի մասին օրենքում լրացումներ անելու և փոփոխություններ մտցնելու ուղղությամբ»,-ընդգծեց կոմիտեի նախագահը:

Անդրադառնալով օտարաբանություններին՝ Դվոյանը շեշտեց, որ Լեզվի կոմիտեն տերմինները հայաֆիկացնելու գործառույթ չի իրականացնում: Դա ոլորտներին է տրված: «Ոլորտները մշակում են իրենց մասնագիտական լեզուն: Կոմիտեն կարող է համապատասխան մասնագետների, ոլորտների հետ համագործակցելով գալ ընդհանուր որոշման ու պարբերաբար հրատարակել ցանկեր, ձեռնարկներ, և ասել, որ մասնագետների հետ քննարկման արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ գործածական է այս կամ այն լեզուն: Սա հիմնական մոտեցումն է»,-ասաց Սիրանուշ Դվոյանը:

Նրա համոզմամբ՝ հայերենը կարող է գրավիչ լեզու դառնալ, եթե գրողները մշակեն լեզու, մշակեն այսօրվա հայերենը, ժամանակակից հայերենը: «Տարբեր հայերեններ կան՝ գրաբարից սկսած, միջին հայերեն, 19-րդ դարում օգտագործված հայերեն, խորհրդային շրջանի հայերեն և այլն: Րաֆֆու և Հրանտ Մաթևոսյանի լեզուն տարբերվում է, ամեն մեկը յուրովի հմայիչ է: Լեզուն սերտորեն կապված է պատմական այն ժամանակաշրջանի հետ, որում այն գործածվում է, ուստի գրավիչ կարող են դարձնել գրողները, գիտնականները:

Հայերենը պետք է ոլորտային լեզու դառնա, տարբեր ոլորտներ պետք է մշակեն համարժեք լեզու, իսկ Լեզվի կոմիտեն սիրով կմասնակցի բոլոր աշխատանքներին՝ կանոնարկմանը, լեզվի միջազգայնացմանը»,-եզրափակեց Սիրանուշ Դվոյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ
Ամենադիտված