Լաս Վեգասի «Փառքի ճեմուղում» կբացվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը
Գիտություն և Մշակույթ![Լաս Վեգասի «Փառքի ճեմուղում» կբացվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը](/timthumb.php?src=disc/06-08-20/8193c7efad9fb6716b23179b85bd31bb.jpg&w=780)
Լաս Վեգասի «Փառքի ճեմուղում» կտեղադրվի ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը: Նա առաջին հայ երգիչն է, ում անվանական աստղը կտեղադրվի Էլվիս Փրեսլիի, Ֆրենկ Սինատրայի, Դին Մարտինի և այլ աշխարհահռչակ արտիստների կողքին: Այս մասին տեղեկացնում է LP Entertainment ընկերության տնօրինությունը:
Արման Հովհաննիսյանի անվանական աստղը կբացվի Հայաստանի Հանրապետության անկախության օրը` սեպտեմբերի 21-ին` ժամը 17:00-ին:
![](banners/armflix.jpg)