Մոդելն իր դաջվածքների և պիրսինգների վրա ծախսել է 38 հազար ֆունտ (լուսանկարներ)
Ժամանց![Մոդելն իր դաջվածքների և պիրսինգների վրա ծախսել է 38 հազար ֆունտ (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/12-08-20/97639804563ec1e4d2864d126937af95.jpg&w=780)
Գերմանացի մոդել Լինա Լ-ն հայտնի է դարձել իր անսովոր տեսքով: Աղջկա մարմինը ծածկված է դաջվածքներով, մոդելը նաև պիրսինգներ ունի մաշկի տակ փորված փշերի տեսքով: «Զարդերը» գերմանացի կնոջն արժեցել են 38 հազար ֆունտ, գրում է Daily Star-ը:
Բազմաթիվ դաջվածքների և պիրսինգների համար Լինային կոչում են «քաղաքային կիբերգ»:
Մոդելը երիտասարդ տարիքից դժգոհ էր իր արտաքին տեսքից և որոշեց ինչ-որ կերպ փոխել իրեն:
«Ինձ փոխելու շատ եղանակներ կան: Տեխնոլոգիաներ, դեղամիջոցներ, ինչպես նաև մարմնի փոփոխության արվեստը թույլ են տալիս վերափոխվել, ինչը որոշ մարդկանց համար կարող է արտառոց թվալ», - ասել է գերմանացի կինը:
Լինան բազմաթիվ դաջվածքներ է արել իր մարմնի վրա, տեղադրել կրծքագեղձի իմպլանտներ, ինչպես նաև 3D Art իմպլանտներ իր դեմքի և մարմնի վրա:
Այժմ նա նախատեսել է կտրել իր լեզուն և ականջների մի հատվածը։
![](disc/12-08-20/f9703d1d868335a315caa0ef05b07365.jpg)
![](disc/12-08-20/f3f411ae709d3e4e10e99e30c41b3ca2.jpg)
![](disc/12-08-20/0482ccb4ebb2d67acd3df217eba8ba61.jpg)
![](banners/armflix.jpg)