Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան
Քաղաքական«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանի Աջափնյակ համայնքում հանդիպում է քաղաքացիների հետ:
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե ում էր վերաբերում իր հայտարարությունը՝ կապված հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյաների հետ, ասաց «Ում վերաբերում էր, ինքը դա տեսել ու հասկացել է»:
Այնուամենայնիվ, ԲՀԿ առաջնորդը չպատասխանեց հարցին, թե արդյոք խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է: