Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» «Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան Ապրիլի 27. Օրվա խորհուրդ «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞... 

«Փաստ». Գագիկ Ծառուկյան. Որոշ պարզաբանումներ Քրիստոսի արձանի թեմայով

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնության հետ կապված՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացառիկ պարզաբանում է տվել «Փաստ» թերթին: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև:

Օրեր առաջ Քրիստոսի արձանը կառուցելու իմ ընտանիքի նախաձեռնությունը հանրային լայն արձագանք ստացավ։

Շատերն աջակցեցին, ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը, շատերը առարկեցին՝ բերելով փաստարկներ, այդ թվում` հիմնավոր։ Պարզ չարախոսներին չեմ անդրադառնա։Դա անհետաքրքիր է, բայց սրտացավ փաստարկներին իմ պարտքն եմ համարում անդրադառնալ։

Եվ այսպես.

Ոմանք ասում են՝ Հայաստանի համար այս դժվար պայմաններում արդյո՞ք ամենակարևորն արձանն է։ Մի՞թե այլ խնդիրներ չկան։

Պատասխանեմ. իհարկե, կան ու դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան։ Ավելի հիմնավոր լինելու համար ներկայացնեմ փաստեր:

Մարդիկ կարիք ունեն բնակարանների.

2018-ից սկսել եմ խոշոր սոցիալական բնակարանաշինության ծրագիր։ Մի ծրագիր, որի շնորհիվ հազարավոր մարդիկ կարող էին նոր տուն ձեռք բերել շատ մատչելի գներով՝ չմտածելով պարտքի կամ ծանր վարկերի մասին։ Այդ ծրագիրը հասարակ մարդկանց համար էր, տուն ունենալու նրանց երազանքների իրականացման համար։ Եվ ի՞նչ. ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ, և սոցիալական բնակարանաշինության ծրագիրն անհեթեթ պատճառաբանությամբ կասեցվեց։

Պատասխանեմ. իհարկե, կան ու դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան։ Ավելի հիմնավոր լինելու համար ներկայացնեմ փաստեր:

Մարդիկ կարիք ունեն աշխատանքի.

Որպեսզի հնարավոր լինի մարդկանց ապահովել աշխատանքով, պետք է կառուցվեն նոր գործարաններ, նոր ձեռնարկություններ, բացվեն նոր աշխատատեղեր։ Կարող եմ թվարկել ձեռնարկությունների ցանկը, որոնք ես փորձել եմ կառուցել, որոնց կառուցումը սկսել էի, բայց որոնք արհեստական ստեղծված խոչընդոտներով չեն իրականացվել։

Հայաստանին պետք են օտարերկրյա ներդրումներ.

Այո՛, իհարկե պետք են, օդ ու ջրի պես։ Ոչ ոք Հայաստանում չի ուզում ներդրում անել, իսկ առանց դրա տնտեսության զարգացում հնարավոր չէ։ Իմ հեղինակությամբ, իմ կապերով Հայաստան եմ բերել խոշոր ներդրողների, ովքեր պատրաստ էին աննախադեպ լուրջ գումարներ ներդնել։ Ո՞վ լուրջ զբաղվեց, ո՞վ աշխատեց հետները, ո՞վ մի հարցով օգտակար եղավ։ Ինչ տեսան այդ մարդիկ՝ անլուրջ վերաբերմունքն էր ու էժան հումորի փորձերը։ Նրանք էլ թողեցին գնացին։

Հայաստանում պետք է զարգացնել տուրիզմը.

Հեղինակավոր միջազգային հյուրանոցային ցանցերի մուտքը պետություն՝ կարևոր քայլերից է երկրի տուրիստական կշիռը բարձրացնելու համար։ Իմ կապերով, իմ խոսքի վստահության վրա՝ Հայաստան եմ բերել ամենալուրջ հյուրանոցային ցանցերից մեկին: Սկսվել է շինարարությունը, որն արդեն երկու տարի է մի արհեստական, ծիծաղելի պատճառաբանությամբ կասեցված է։ Ասեք խնդրեմ՝ ավելին ես ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել։ Տասնյակ հազարավոր մարդիկ բուժվել, կրթվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով։

Մշակութային բազմաթիվ միջոցառումներ, փառատոններ իրականացվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով, մարզական բազմաթիվ փառահեղ հաղթանակներ հնարավոր են եղել իմ ուղղակի աջակցության շնորհիվ։ Հազարավոր ընտանիքների նեղ օրին ձեռք է մեկնել իմ ընտանիքը։ Կառուցվել և վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ։ Ուրանա՞նք սա։ Չեմ պատասխանի մի հարցադրման՝ արձանի փոխարեն օգնեիք բանակին կամ Արցախին։ Թե որքանով եմ կարողացել օգտակար լինել թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, բարձրաձայն ասելու թեմա չէ։ Ես ինձ դա թույլ չեմ տա։

Բայց Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր դա շատ լավ գիտեն։ Առանձին կուզեմ անդրադառնալ հոգևորականության որոշ հարցադրումների։ Խորապես հարգելով Հայ առաքելական եկեղեցու կանոնները և մեր եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ մշտապես եղել եմ մեր եկեղեցու կողքին։ Տարիների ընթացքում կառուցել եմ յոթ և վերակառուցել եմ մոտ երկու տասնյակ եկեղեցի։ Աջակցել եմ աշխարհով մեկ սփռված հայկական եկեղեցիներին՝ դրանք կանգուն պահելու և կապը հայկական համայնքների հետ ամուր պահելու համար։ Քրիստոսի արձանը եկեղեցի չէ։ Այն հուշարձան է, որը կարող է վեր հառնել բարձունքին որպես ճարտարապետական կոթող։ Ես պատրաստ եմ քննարկել մեր եկեղեցու հետ, լսել առաջարկները և խորհուրդները։ Արձանի նախագծի համար հայտարարվել է մրցույթ։ Թող մասնագետները, ճարտարապետները ներկայացնեն հետաքրքիր լուծումներ, հետաքրքիր գաղափարներ, թող լինի բաց քննարկում, թող լինի հանրային քննարկում։ Թող սա իսկապես լինի մտքի, գաղափարի մրցույթ։ Որևէ վատ բան կա՞ այստեղ։

Ասում են նաև, որ այն կարող է դառնալ միայն տուրիստական հետաքրքրության կոթող։ Ինչ կդառնա՝ կորոշի մարդը, հայը, քրիստոնյան, հյուրը։ Իսկ ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանը օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր։ Արդյո՞ք տուրիստական հոսքեր ապահովելը մեր պետության շահի մեջ չի մտնում։ Տեղեկացնեմ նաև, որ այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել այս գաղափարին՝ համարելով, որ Հայաստանը կարող է քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հետաքրքրություն ստանալ։ Ամփոփելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել գաղափարի աջակիցներին և նրանց, ովքեր փաստարկված առարկություններով էին հանդես եկել։ Հուսով եմ՝ իմ բացատրությունները համոզիչ էին։

Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա, որի կարիքը մեր պետությունը և հայ ժողովուրդն անկասկած ունի։ Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, կարիքավորներին օգնելուն, Արցախի կողքին կանգնելուն, բարեգործություն անելուն, դպրոց ու մանկապարտեզ կառուցելուն, ապա միշտ արել եմ և այսուհետ նույնպես անելու եմ։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին։ Աստված պահապան մեզ բոլորիս»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Շոլց
Ամենադիտված