Իսրայելական կազմակերպությունը դատի է տվել ՊՆ-ին՝ պահանջելով զենք չմատակարարել Ադրբեջանին
Հասարակություն![Իսրայելական կազմակերպությունը դատի է տվել ՊՆ-ին՝ պահանջելով զենք չմատակարարել Ադրբեջանին](/timthumb.php?src=disc/12-10-20/2e637de48350467fc4209158e54fc3f8.jpg&w=780)
«Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:
«Հայցը հիմնավորվում է այսօր Ադրբեջանի՝ ահաբեկիչների բազայի վերածվելու հանգամանքով: Դրանք գալիս են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: Եվ այն փաստը, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, և Իսրայելն անուղղակիորեն կապված է դրա հետ»,- գրել է բլոգերը:
![](banners/armflix.jpg)