Խոսնակները` Դավիթ Տոնոյանի, Ֆելիքս Ցոլակյանի և Ռուստամ Բադասյանի ազատման դիմումների մասին
Քաղաքական![Խոսնակները` Դավիթ Տոնոյանի, Ֆելիքս Ցոլակյանի և Ռուստամ Բադասյանի ազատման դիմումների մասին](/timthumb.php?src=disc/16-11-20/a0d8c5ec815699e7cd122c0a7ac19896.jpg&w=780)
Համացանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ աշխատանքից ազատման դիմումներ են գրել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Արտակարգ իրավիճակների և արդարադատության նախարարների մամուլի խոսնակները ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Քանի որ չէինք կարողանում կապ հաստատել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի հետ, փորձեցինք տեղեկության իսկությունը ճշտել վարչապետի խոսնակից: Վերջինս մեզ հետ զրույցում ո´չ հաստատեց, ո´չ հերքեց տեղեկությունը` ասելով, որ երկու լրատվամիջոցի արդեն իսկ հայտնել է:
Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է նախարար Տոնոյանի հրաժարականի մասին տեղեկությունը:
Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում է ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Արփինե Հակոբյան
![](banners/armflix.jpg)