Աշոտ Մինասյանը 19:05-ից կլինի ազատության մեջ․ փաստաբան
Իրավունք![Աշոտ Մինասյանը 19:05-ից կլինի ազատության մեջ․ փաստաբան](/timthumb.php?src=disc/16-11-20/fa7d511c92b61139d0bdb9da8b4a0c7d.jpg&w=780)
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ,
Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով չնայած ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկության իրենց ԵՐԵՔ անգամ թշնամուց պաշտպանած ՄԱՐԴՈւՆ կալանավորելուն` նիստը հետաձգվեց: Հրամանատարը 19:05-ից կլինի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի փոխացմամբ՝ Աշոտ Մինասյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր:
![](banners/armflix.jpg)