Զառա Մանուչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ
ՔաղաքականԶառա Մանուչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի մամուլի խոսնակ: Այս մասին Մանուչարյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Գործընկերներ ջան, ստանձնել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակի պարտականությունները, պատրաստ եմ համատեղ աշխատանքի»,- գրել է նա։