ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարար Ձերբակալվել է ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներով Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան Շարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից 

Չգիտեմ հիմա՝ 9 տարի անց ինչպե՞ս կտաներ այն իրականությունը, որում հայտնվել ենք. Նազենի Հովհաննիսյանը` մայրիկի մասին

Բլոգոսֆերա

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է իր մայրիկի արխիվային լուսանկարներն ու գրառում արել նրա մահվան տարելիցի կապակցությամբ:

«Ես առաջին անգամ ուղիղ, անպաճույճ մազերը սիրեցի, երբ ծնվեցի: Մայրս շքեղ վարսեր ուներ, նրա վարսերն եմ հիշում, այդ բույրով ապրածս մանկությունը: Oրը մի բան հորինում էր, մի թեթև ալիքով տրամադրություն ստեղծում: Ծաղիկներից պսակ հյուսել ու դաշտերում բնության հետ մեկ դառնալ սովորեցի էլի նրանից, մայրս յուրահատուկ եթերային էր...

Խառն ու անհասկանալի կտորներից նոր զգեստ կարել մի գիշերվա մեջ ու ընտանեկան բազում հոգսերի անքնությունը թաքցնել փեշերի մեջ՝ մայրս էր կարողանում, դժվարություններն օրվա ժամերի պես էր ընկալում՝ ապրում ու անցնում էր:

Սկսվող ու չավարտվող ճակատով մայրս էր, խելքի ու վշտի դրոշմն էր: Վշտում էր, որովհետև անտարբեր չէր, լուռ ու մաքառող տեսակն էր, ներսից իրեն ուտող, դրսից ուրիշին միայն օգնող: Վատություն չանել, չնեղացնել, չվշտացնել. այս խոսքերը երևի աղոթքի պես էր կրկնում ու էդպես էլ ապրում էր, ու էդպես էլ ննջեց՝ մի վայրկյանում, աշխատավայրում, առանց որևէ մեկին նեղություն տալու: Ուղիղ 9 տարի առաջ՝ 2011- ի դեկտեմբերի այս ցուրտ օրը ննջեց: Հոգնեց հավանաբար, կամ ժամն էր:

Էնքան առեղծվածային և միևնույն ժամանակ պարզ մի կին էր, բոլոր հայ մայրերին բնորոշ պարզությամբ ու մաքրությամբ. իմ ճանաչած մայրերն այդպիսին են: Անեծք չուներ շուրթին, վատ բառ չուներ, անչար ու մեծ սրտով, անսուտ մայրս:

Չգիտեմ հիմա՝ 9 տարի անց ինչպե՞ս կտաներ այն իրականությունը, որում հայտնվել ենք, երևի էլի չդիմանար՝ կգնար:

Ամեն այս օրը սուգ է ինձ համար: Կարոտները պարանախեղդ են անում ինձ վաղուց, ու միշտ թվում էր՝ չկա ավելի ցավոտ բան ծնողի կորստից, բայց hայրենիքի կորուստն անդիմանալի մի ցավ է՝ չսպիացող, չդարմանվող: Հիմա եռակի որբ եմ:

Իշխանազուն մայրս կաթիլ առ կաթիլ սեր էր ներարկել մեր մեջ`մեզ բամբասող մարդուց մինչև անշուք թվացող քար ու թփի նկատմամբ: Որովհետև էդ սերը նրա մեջ էր: Ու Հայրենիքի կորստով ամեն անգամ նորից ենք կորցնում ծնողին ու նրա սերը, նրա գիրկը, նրա սիրտը: Այս ողբերգական տարում լիարժեք հասկացա՝ ինչ ասել է մայրը՝ Հայաստան, ու Հայաստանը՝ մայր: Նրանք անքակտելի են:

Մեր գետերի ու անվերջ թվացող ոլորապտույտ ճանապարհների մեջ, լեռների արձագանքի ու խառնիխուռն աճող ծառերի մեջ՝ ամենուր մայրս է՝ մեզ ծնած, մեզ սնած ու վերջում իր պաշտելի հողում ննջած:
Ներեք մեզ մայրեր, որ այդպես էլ չենք կարողանում մինչև վերջ արժանի լինել ձեր տված սիրուն, պահած հայրենիքին ու անպարագիծ նվիրումին»,- գրել է դերասանուհին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ուրարտու»-ի երեք ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում Փարիզում և Թեհրանում դեսպանության նոր շենքեր ձեռք բերելու ուղղությամբ Հայտնի խորվաթ բլոգերը նմանակում է «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող Ladaniva-ի ելույթը (տեսանյութ) ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարարԱրևմուտքը փորձում է Վրաստանում մինչև հոկտեմբեր հեղափոխություն իրականացնել. ՌԴ ԱԳՆՓաշինյանը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերություններըՁերբակալվել է ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա ԱվետիսյանըԲռնցքամարտի հավաքականի մարզիչն ամփոփել է վարկանիշային մրցաշարի արդյունքները Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Երևանը կհյուրընկալի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով. վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներովՀայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. ԲայդենՀՀ-ն վաղուց չի համարվում ցածր եկամուտ ունեցող երկիր, միջինից ավելի բարձր ենք ստանում (տեսանյութ) Ի՞նչ վիճակ է տարադրամի շուկայում Արատես գյուղի հանդամասերից մեկում արջը վնասել է քաղաքացունԾանրորդները նախապատրաստվում են ՕԽ-ին ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբԿիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Սլովենիայի դեմ խաղում Մեր Ավետիսյան Ժորային ճանապարհից նորից գողացան․ Սրբազանին տեղեկություն փոխանցեցին (տեսանյութ) ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Գնել Սանոսյանի մայրը առանձնատուն է կառուցում․ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել․ «Հետք» Վարչապետն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում հանրահավաք ունենք 18.00-ին. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. ՍրբազանՇարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Հովհաննես Ազոյանն ո՞վ ա, վայ, լավ էլի, նման անուններ մի տվեք. Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ադամանդանման քարեր (տեսանյութ) Հունիսի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում, անպայման Վարդենիս ենք գնալու, եթե հասցնենք՝ Սյունիք էլ (տեսանյութ) Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանըՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հիանալի անձնական հարաբերություններ ունենք. Արարատ ՄիրզոյանՀանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որքան կլինեն հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները ՀՀ ողջ տարածքում․ Սուրենյան 1 օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելուՄԻՊ-ը չի սպասարկում հայ ժողովրդի շահերը, ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը (տեսանյութ) Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիս ամսին ծնվել է 108 երեխա Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ) Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրելԴուք աշխարհի ամենալավ ընդդիմությունն եք. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետՍամվել Ծառուկյանի պարզաբանումը. armdayՀարկային փաստաթղթերի տվյալներով՝ հարկ վճարողներն իրականացրել են 59.9 մլն գործարք Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռի
Ամենադիտված