Կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ռուբիոն չի բացառել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել Ավտովթար Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ Ռուբեն Վարդանյանը կրկին բողոք է հայտնել գործը քննող դատավորական կոլեգիայի դեմ Սարգսյանի ու Քոչարյանի տարաձայնությունները ավելի խորքային են․ Տարոն Տոնոյան (տեսանյութ) Oկուպացված Արցախում շարունակվում են իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Թումանյանի համայնքապետարանից զգուշացնում են Խոշոր ու ողբերգական ավտովթար. զոհ ու վիրավոր կա 

«Ժողովուրդ». Ինչպես է ՀՀ ֆինանսների նախարարը մեկ տարում մարել 1 մլն դոլար վարկը

Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի։ Մինչեւ նախարար դառնալը նա եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, Ասիական զարգացման բանկի տնօրենի խորհրդական, 2018-2019 թվականներին վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Համաձայն կառավարության կայքի՝ Հովհաննիսյանը 2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016 թվականին ընտրվել է կուսակցության վերահսկող հանձնաժողովի փոխնախագահ։

Վահե Հովհաննիսյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ այգետնակ, որը ձեռք է բերվել 2020 թվականին եւ գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

ՀՀ ֆինանսների նախարարը հաշվետու տարվա սկզբին հայտարարագրել է 2 մեքենա եւ 1 մոտոցիկլետ։ Մեքենաները TOYOTA մակնիշի են՝ 2007 եւ 2006 թվականների արտադրության, ձեռք են բերվել 2015 եւ 2019 թվականներին։ Նախարարը մոտոցիկլետը ձեռք է բերել 2012 թվականին, այն 1995 թվականի արտադրության է` TRANSALP V600 PD06 մակնիշի։ 2006 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենան հաշվետու տարում նախարարը վաճառել է 25 մլն դրամով։ Տարեվերջին նախարարն ունեցել է 1 մեքենա եւ 1 մոտոցիկլետ։

Նախարար Հովհաննիսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 4 մլն դրամ եւ 4 հազար 937 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 100 հազար դրամ։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 20 մլն 126 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հարկ է նշել, որ Հովհաննիսյանը հաշվետու տարվա եկամուտների մեջ չի հայտարարագրել վաճառված մեքենայի գործարքից ստացած 25 մլն դրամը։

Ֆինանսների նախարարի հանձնված եւ վերադարձված փոխառությունները հաշվետու տարում կազմել են 87 մլն 994 հազար դրամ եւ 27 հազար դոլար։

Վահե Հովհաննիսյանի՝ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերի համաձայն՝ նա ունի նաեւ ձեռք բերված բնակարան Կենտրոն վարչական շրջանում։ Բանն այն է, որ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու ժամանակ, Հովհաննիսյանն ունեցել է 1 մլն դոլար վարկ կամ փոխառություն։ 2022 թվականի հաշվետու տարում «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում 1 մլն դոլարը դեռ առկա էր, սակայն 2023 թվականի հաշվետու տարվա «եկամուտների, ստացված վարկերի եւ փոխառությունների» բաժնում 1 մլն դոլար վարկը անհետացել է՝ գրեթե 400 մլն դրամ եւ ավելի։
Հարցական է, թե մեկ տարում ուր է անհետացել ՀՀ ֆինանսների նախարարի 400 մլն դրամ վարկը։

Նշենք նաեւ` ՀՀ ֆինանսների նախարարի՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալներում եւս ինչ-որ բան այն չէ։

2021 թվականին Հովհաննիսյանի ընտանիքի անդամները 6-ն էին՝ կինը եւ 5 երեխաները։

2023 թվականի հայտարարագրում Հովհաննիսյանի ընտանիքի անդամները 4-ն են՝ կինը եւ 3 անչափահաս երեխաները։

Համաձայն ՀՀ ընտրողների ռեգիստրի՝ Հովհաննիսյանի մեծ դուստրը բնակվում է նույն հասցեում, որտեղ գրանցված է նախարարը, սակայն դուստրը չկա հոր՝ նախարար Հովհաննիսյանի հայտարարագրում։

Վերոնշյալ հարցերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակին՝ պարզելու հայտարարագրում առկա անճշտությունները, սակայն վերջինս նշեց, որ մեր հարցերին պատասխաններ ստանալու համար պետք է գրավոր հարցում ուղարկենք. մենք, իհարկե, գրավոր հարցումը անպայման կուղարկենք, իսկ մինչ այդ կից ներկայացնում ենք փաստաթղթերի պատճենները, որոնք նախարարի հայտարարագրից են»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել Թրամփն առաջին օրվանից ցանկացել է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ. BloombergՔննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ուկրաինային խաղաղություն է պետք, այլ ոչ թե անձեռոցիկի վրա հիմնված համաձայնագիր․ ՄեդվեդևՌուբիոն չի բացառել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել Ավտովթար Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ Ռուբեն Վարդանյանը կրկին բողոք է հայտնել գործը քննող դատավորական կոլեգիայի դեմ Սարգսյանի ու Քոչարյանի տարաձայնությունները ավելի խորքային են․ Տարոն Տոնոյան (տեսանյութ) Oկուպացված Արցախում շարունակվում են իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Թումանյանի համայնքապետարանից զգուշացնում են Մեդվեդևը հայտարարել Է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսության անհրաժեշտության մասինՍուդանը ամբողջությամբ ազատագրել է Խարթումի մայրաքաղաքը ապստամբներից Խոշոր ու ողբերգական ավտովթար. զոհ ու վիրավոր կա Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել «Մենք ապրում ենք՝ ինչպես բոլորը և ամենուր». վետերան Ռոզալիա Աբգարյանի հանճարեղ պատասխանը Պուտինին (տեսանյութ) Սարյան փողոցը կդառնա միակողմանի Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները Հնդկաստանում 26-ամյա փեսացուն մահացել է հարսանեկան ծեսերի ժամանակՏրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը Ալիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին Թրամփը ընդունել է իր պարտությունը (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը քննարկել են Զելենսկու հետ անմիջական շփումները․ Պեսկով2–3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել էին, որովհետև կային խնդիրներ․ Ավինյան (տեսանյութ) ՆԱՏՕ-ն դրական քայլ է համարում Պուտին-Թրամփ բանակցությունները (տեսանյութ) Լավ չենք սարքում մանակապարտեզները, բայց խոզանոցի չենք վերածում, երեխեքի տեղը խոզ չեն պահում (տեսանյութ) Մեծ Բրիտանիան զարմացած է Ռուսաստանում Արևմուտքի ճնշման հետքերի բացակայությամբՀՀ-ն ու Իսպանիան ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ. ՏԿԵ նախարարը՝ դեսպան Վասկեսին Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ Չկալովկա գյուղում իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄ Թրամփը հարյուր հազարավոր ուկրաինացիների կարտաքսի․ Washington PostԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» ՌուսաստանըԱՄՆ-ում խոսել են Պուտինի և Թրամփի զրույցի կարևոր արդյունքի մասին (տեսանյութ) Ձեր մրմուռն ու կսկիծն էն ա, որ «մենք էլ ունենանք, ձերն էլ վառենք», դուք զբաղված եք ձեր կարիերայով․ Սուքիասյան (տեսանյութ) ՌԴ-ում հայտարարել են՝ եվրոպացի քաղաքական գործիչները «հիստերիայի» մեջ ենԱրթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում. «Հետք» ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ պատերազմի․ ReutersԵս կոռուպցիայից հա էլ կարամ խոսամ, մտահոգվելու բան չունեմ․ Երևանի փոխքաղաքապետ (տեսանյութ) Եթե վարորդի կողմից խտրական խոսք է հնչել, պատիժը վրա կհասնի. փոխքաղաքապետը՝ տրանսպորտում միջադեպի մասինՀունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթում-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը Արևմուտքում Ուկրաինային կոչ են արել ընդունել պարտությունըՔուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Թրամփը Զելենսկուն տեղեկացրել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին (տեսանյութ) Լեհաստանն պատրաստվում է Ռուսաստանի դետ հակամարտությանը․ War Infographics
Ամենադիտված