Ձերբակալվել է ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներով Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան Շարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը 

Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության դեպքերը

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության,  գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

«Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողության, գողության փորձերի դեպքերը կատարվել են 2020թ. մայիսից մինչև նույն թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետագայում միացվել են մեկ վարույթում՝ փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, ծրագրել և փորձել են իրականացնել  ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:

Այդ նպատակով 2020թ. մայիսի 7-ին վերջիններս ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամաս, որտեղ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ, 34-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել նշված թաղամասի բնակարաններից մեկը, սակայն չկարողանալով բացել տան մուտքի դռան փականը, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել և հեռացել է: Այդ ընթացքում նրա ընկերն սպասել է շենքի մուտքում՝ հսկելով տարածքը և վերացնելով խոչընդոտները։

Նույն օրը, գողություն կատարելու դիտավորությամբ, գնացել են նույն թաղամասի մեկ այլ շենք և իրենց հետ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և հեռուստացույց՝ տանտիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Բացի այդ, 2020թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը պատահական տաքսի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգված, որտեղ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, խառնել բնակարանում առկա իրերը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը, որը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր դեռևս 2020թ. մայիսի 9-ին և որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը դատարանի կողմից հետագայում չի երկարացվել, արգելանքից ազատ արձակվելուց հետո էլ, խախտելով իր նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի հիմքերը, շարունակել է իր հանցավոր գործունեությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ քրեական գործով մյուս մեղադրյալը՝ 34-ամյա տղամարդու ընկերը, մեկ այլ՝ գողության դեպքի առթիվ դատարանում քննված քրեական գործով հանդիսացել է ամբաստանյալ, որի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատ է արձակվել: Սակայն վերաքննիչ բողոքի արդյունքում վերջինիս պատժաչափը փոփոխվել է, և նրա նկատմամբ սահմանվել է ավելի խիստ պատիժ: Եվ քանի որ խուսափել է պատժի կրումից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն հետագայում հայտնաբերվել և ձերբակալվել է՝ վերոհիշյալ քրեական գործով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի (գողության փորձին օժանդակելը) 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով։ 34-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արևմուտքը փորձում է Վրաստանում մինչև հոկտեմբեր հեղափոխություն իրականացնել. ՌԴ ԱԳՆՓաշինյանը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերություններըՁերբակալվել է ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա ԱվետիսյանըԲռնցքամարտի հավաքականի մարզիչն ամփոփել է վարկանիշային մրցաշարի արդյունքները Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Երևանը կհյուրընկալի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով. վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներովՀայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. ԲայդենՀՀ-ն վաղուց չի համարվում ցածր եկամուտ ունեցող երկիր, միջինից ավելի բարձր ենք ստանում (տեսանյութ) Ի՞նչ վիճակ է տարադրամի շուկայում Արատես գյուղի հանդամասերից մեկում արջը վնասել է քաղաքացունԾանրորդները նախապատրաստվում են ՕԽ-ին ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբԿիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Սլովենիայի դեմ խաղում Մեր Ավետիսյան Ժորային ճանապարհից նորից գողացան․ Սրբազանին տեղեկություն փոխանցեցին (տեսանյութ) ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Գնել Սանոսյանի մայրը առանձնատուն է կառուցում․ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել․ «Հետք» Վարչապետն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում հանրահավաք ունենք 18.00-ին. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. ՍրբազանՇարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Հովհաննես Ազոյանն ո՞վ ա, վայ, լավ էլի, նման անուններ մի տվեք. Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ադամանդանման քարեր (տեսանյութ) Հունիսի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում, անպայման Վարդենիս ենք գնալու, եթե հասցնենք՝ Սյունիք էլ (տեսանյութ) Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանըՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հիանալի անձնական հարաբերություններ ունենք. Արարատ ՄիրզոյանՀանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որքան կլինեն հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները ՀՀ ողջ տարածքում․ Սուրենյան 1 օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելուՄԻՊ-ը չի սպասարկում հայ ժողովրդի շահերը, ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը (տեսանյութ) Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիս ամսին ծնվել է 108 երեխա Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ) Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրելԴուք աշխարհի ամենալավ ընդդիմությունն եք. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետՍամվել Ծառուկյանի պարզաբանումը. armdayՀարկային փաստաթղթերի տվյալներով՝ հարկ վճարողներն իրականացրել են 59.9 մլն գործարք Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռի Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ)Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են. «Հարավկովկասյան երկաթուղ» ընկերություն Իշխանության համար ոստիկանի վահանը՝ ժեշտի կտորը, ավելի բարձր արժեք է, քան մարդու իրավունքը. Վարդանյան (տեսանյութ)
Ամենադիտված