Պատարագ՝ Գանձասարի եկեղեցում. նահատակների հոգեհանգստի կարգին ներկա է եղել Արցախի նախագահը
Արցախ![Պատարագ՝ Գանձասարի եկեղեցում. նահատակների հոգեհանգստի կարգին ներկա է եղել Արցախի նախագահը](/timthumb.php?src=disc/27-01-21/70c76f11bca06543cc65f98b68df25b2.jpg&w=780)
Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգի ժամանակ Աստծո բարեգթությունն է աղերսվել անհայտ կորածների և գերիների տունդարձի համար:
Արարողությանը մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, անհայտ կորած և նահատակված զինծառայողների մի խումբ հարազատներ:
![](banners/armflix.jpg)