ՌԴ ԱԴԾ֊ն ահաբեկչություն է կանխել
Աշխարհ![ՌԴ ԱԴԾ֊ն ահաբեկչություն է կանխել](/timthumb.php?src=disc/17-03-21/75b714002ee7a0a202d41d7895cc7c03.jpg&w=780)
ՌԴ Հատուկ ծառայությունները Ադիգեայում ձերբակալել են արգելված «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակցին ՝ ահաբեկչություն նախապատրաստելու փորձի մեղադրանքով, հաղորդում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:
«Ադիգեայի Հանրապետության տարածքում ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնակիչ, որը քաղաքացիների զանգվածային ներկայության վայրերում ահաբեկչություն էր նախապատրաստում», - ասվում է հաղորդագրության մեջ: Կասկածյալի տանը հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի բաղադրիչներ՝ հարվածող տարրերով, «Իսլամական պետության» դրոշով, ինչպես նաև Մայկոպի քարտեզով՝ «ահաբեկչական նկրտումների օբյեկտներով»: Նրա համակարգչում հայտնաբերվել են «զգալի քանակությամբ ահաբեկչական բովանդակության» նյութեր, այդ թվում՝ տարբեր ցուցումներ, և կեղծ միգրացիոն փաստաթղթեր: «Ահաբեկչական գործողություն նախապատրաստվելու» դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
![](banners/armflix.jpg)