ՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ» «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ» Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ» «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ» 

Զրահամեքենաների արտադրության ձախողումը սուր ոսկոր է՝ խրված իշխանությունների կոկորդին. պատերազմը պարտվածները՝ սկանդալի կիզակետում

Հայաստան

Էկոնոմիկայի նախարարությունում պաշտոնական գրագրությունները կատարվում են նախարարի ֆեյսբուքյան էջի միջոցով։ Բանն այն է, որ մարտի 5-ին ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացրել էր ռեպորտաժ, որում ներկայացված էին անհերքելի փաստեր, թե ինչպես են կառավարությունում ձախողել մի ներդրումային ծրագիր, որով նախատեսվում էր Հայաստանում սկսել զրահամեքենաների արտադրություն։ Մեր հրապարակումից հետո Էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը գրառում կատարեց իր էջում և հանրությանը տեղեկացրեց․ «Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը»։ Զավեշտն այն է, որ մեր գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնեցին, որ ծրագրի կասեցման մասին ընկերությանը գրությամբ տեղեկացրել են ս․թ․ մարտի 16-ին։ Այսինքն նախ նախարարն է գրառում կատարում միլիոնների հասնող ներդրման ծրագրի կասեցման մասին և հետո են միայն տեղեկացնում ներդրող ընկերությանը։

Ներդրումային ծրագրի ղեկավար Հրայր Նարիմանյանը նկատեց․ «Մեր բազմաթիվ նամակներից շատերն այդպես էլ պատասխան ու որևէ արձագանք չեն ստացել և ներդրողը երկար ժամանակ է, ինչ ներքաշված է բյուրոկրատական քաշքշուկի մեջ։ Սա խոսում է կառավարության դիլետանտության և բարձիթողի վիճակի մասին»։

Մեր տեղեկություններով թե՛ հրապարակված փաստերը, թե՛ Վահան Քերոբյանի գրառումը մեծ զայրույթ ու աժիոտաժ են առաջացրել կառավարության կուլիսներում։ Բանն այն է, որ նախ՝ հիմնավոր ապացուցվել է ներդրումների հետ կապված օղակների անգործությունը կամ դիտավորությունը, ապա նաև, թե ինչպես կարելի էր բանից անտեղյակ գրառում կատարել և վարկաբեկել հանձնաժողովի բոլոր անդամներին։ Քանի որ, ըստ էության, նախարարի խոսքը պետական կառավարման լիազորությունների վերազանցում է, քանի որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ սեփական նախաձեռնությամբ ներդրումային ծրագրի կասեցում անհնար գործընթաց է, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով և միայն այդ հանձնաժողովն է իրավասու կայացնել որոշում։

Հանձնաժողովը գրեթե 1,5 տարի չկարողացավ որոշում կայացնել՝ չպատասխանելով ներդրողի բազմաթիվ նամակներին, իսկ առաքման ոլորտից միանգամից նախարարի աթոռին հայտնված և ռազմաարդյունաբերական ոլորտից հեռու անձնավորությունը միանգամից կասեցնում է ռազմարդյունաբերության ոլորտում մեր երկրի համար նմանը չունեցող խոշոր ներդրումային ծրագիրը, նույնիսկ այդ ոլորտում ներդրումների պատրաստ ընկերությանը չհրավիրելով խորհրդակցությունների, որի ժամանակ կարող էր և փոխշահավետ պայմաններ առաջարկվեին։ Ինչպես ցույց է տալիս հեղափոխական կառավարության տխրահռչակ եռամյա կառավարումը, պետական համակարգի բոլոր օղակներում շունը տիրոջը չի ճանաչում։ Այժմ արդեն մեր ձեռքի տակ են հայտնվել մի քանի նամակներ, որոնք ուղղվել են հանձնաժողովի անդամներին, կառավարության համապատասխան ներկայացուցիչներին և այդպես էլ անպատասխան են մնացել
Փաստաթղթերը՝ ստորև:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասին
Ամենադիտված