ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Հասարակություն![ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ](/timthumb.php?src=disc/12-04-21/b902f2084073fb6442bbdbf640a1bf6e.jpg&w=780)
Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողների առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում:
Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոսպիտալում բուժվող զինծառայողներին պատերազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և կատարած սխրանքների համար, հանձնել գերատեսչական մեդալներ և պատվոգրեր:
![](disc/12-04-21/94c8c8c45631f04dd0cb4d493eef0409.jpg)
![](disc/12-04-21/5d6baa93cdcbf11d1845a22284d14f3e.jpg)
![](disc/12-04-21/a7f125e1ee75ab7a2ae9cc876c024d94.jpg)
![](disc/12-04-21/4504fd63a7e8ef3b2de8e9fa39de2f3c.jpg)
![](disc/12-04-21/0a7ec4f3aea7b68bc55483529cd85af9.jpg)
![](disc/12-04-21/8894b9f06878d25762e10c78b6bd4207.jpg)
![](banners/armflix.jpg)