Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ» «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ» Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ» Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը 

Փաշինյանը մեր տղաների ճակատագիրն այս անգամ էլ մատաղ է անում Եվրոպային․ Սամվել Ֆարմանյան

Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը քաղաքական կոպտագույն վրիպում է։ Գրառումը՝ ստորև։

«Քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը: Ահա, թե ինչու:

Ա.) Նախ, հայաստանյան շահերի տեսանկյունից քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը:

Բ.) Վաղը երեկոյան նախատեսված այդ քննարկումը ոչ միայն միլիմետր անգամ չի մոտեցնելու Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցի լուծումը, այլ ճիշտ հակառակը՝ վնասելու է այդ գործին: Հիշե՛ք:

Գ.) Ինչու՞: Որովհետև, Եվրոպայի խորհուրդը, եվրոպական ու միջազգային այլ կառույցները, նաև ԵԽԽՎ-ն, մի խոսքով, ողջ միջազգային հանրությունը, որը մատը մատին չտվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց մասնակցությամբ ձեռնարկված վերջին պատերազմի ողջ ընթացքում, չդատապարտեց ուժի կիրառումը արցախցիների դեմ, չդատապարտեց Ալիևի ռազմական հանցագործությունները և գործնական ոչինչ չարեց պատերազմը դադարեցնելու համար, հիմա սեփական դեմքը փրկելու բացառիկ հնարավորություն է ստանում. օդում հնչելիք դատարկ և իրավական որևէ հետևանք չառաջացնող ելույթների միջոցով (գերիների հարցը ներառված է ԵԽԽՎ ընթացիկ հարցերի քննարկման բաժնում- current affairs debate, ինչը նշանակում է, որ չի ընդունվելու որևէ բանաձև, իրավական որևէ հետևանք այդ քննարկումը չի ունենալու)՝ ասելու, որ դատապարտում է Ալիևին, կոչ է անում ազատ արձակել մեր տղաներին և այլն: Բայց ամենակարևորն այլ բան է:

ԵԽԽՎ պատգամավորները «հայկական հարցը» այս անգամ ևս օգտագործելու են որպես մանրադրամ մի կողմից Ադրբեջանի ու Ալիևի հետ իրենց ունեցած մեծ հաշիվներում, մյուս կողմից, կրկին, սեփական մեծ հաշիվներից ելնելով, առիթն օգտագործելու ու վատաբանելու են Ռուսաստանին, որն իբրև ստորագրված զինադադարի համաձայնագրի միջնորդ, չի կարողանում կամ չի ցանկանում հասնել մեր տղաների ազատ արձակմանը: Սա է իրական քաղաքականությունը, որն ընկած է նախատեսված այդ քննարկման հետևում: Մնացածը կենացներ են:

Ուստի, պատահական չէ, որ ՌԴ պատվիրակները կամ չեն մասնակցել այդ հարցը ԵԽԽՎ օրակարգում ընդգրկելու քվեարկությանը կամ ձեռնպահ են քվեարկել: Կրկին, պատահական չէ, որ այս վերջին հանգամանքը արդեն դարձել է, իսկ վաղվանից ավելի մեծ թափով կդառնա մեր երկրում հակառուսական տրամադրությունները խորացնելու նիկոլական գաղտնի քարոզչության հիմնական թեզը: Կասեն, այ տեսե՛ք, բարի եվրոպացիները պահանջում են ազատ արձակել մեր գերիներին, իսկ չար ռուսները ոչ միայն չեն լուծում այդ հարցը, այլ այդ մասին Ստրասբուրգում անգամ չխոսեցին էլ:

Դ.) Արցախյան պատերազմին նախորդած, պատերազմի բուն ընթացքում ու հետպատերազմյա ողջ շրջանում միջազգային կառույցներում, այդ թվում ԵԽԽՎ-ում հայկական շահը առաջ մղելու հարցում դրսևորած սիստեմատիկ ու հանցավոր անգործությունից հետո, Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հայ գերիների ճակատագիրն է, գիտակցված կամ արդեն զարգացումների վրա ազդեցությունը իսպառ կորցրած լինելու հանգամանքի բերումով ու սեփական կամքից անկախ, ներքաշում այլ՝ խոշոր խաղացողների շահերի բախման տիրույթ՝ անտեր թողնելով կամ զոհելով հայկական շահը ու էլ ավելի բարդացնելով դժոխքի միջով անցնող մեր գերիների վերադարձի հեռանկարը:

Ե.) Այս կերպ, մեր տղաների վերադարձի հարցում որոշիչ դերակատարություն ունեցող Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղը Ստրասբուրգում վատաբանվելու ու քննադատվելու են, իսկ ԵԽԽՎ-ն «զատիկից հետո կարմիր հավկիթ» տրամաբանությամբ ստանալու է հայության, հայաստանյան հանրության աչքում հումանիստ և պուպուշ երևալու լավ հնարավորություն: Իսկ այն, որ մենք, որպես ժողովուրդ ու հանրություն, արագ մոռանում ենք, թե որ ուժային կենտրոնը իրեն ինչպես պահեց բուն պատերազմի ընթացքում և սիրում ենք լսել մեր հասցեին ասված քաղցր խոսքերը ու դա համարում բավարար, ապացուցված փաստ է մեր պատմությամբ: Ավելորդ է ասել, որ ԵԽԽՎ մեր պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին ճիշտ ելույթներ կունենան, և անելով իրենց ձեռքից եկածը՝ կարժանանան մեր հանրության ծափողջյուններին, ցավոք, փաստացի միլիմետր անգամ չմոտեցնելով մեր տղաների վերադարձը:

Զ.) Ահա այսպես, Նիկոլ Փաշինյանը գերու կարգավիճակում հայտնված մեր տղաների ճակատագիրն այս անգամ էլ Ստրասբուրգում մատաղ է անում Եվրոպային՝ հայ հանրության աչքում վերականգնելու վերջինիս կորցրած հեղինակությունը և քաղաքական ծուղակում դնում Ռուսաստանին, որն իրական դերակատարություն ունի այս հարցում:

Է.) Զարմանալի ու իրականությունից հեռու չեն, հետևաբար, այն ենթադրությունները, որ, հանձնելով Արցախը, Նիկոլ Փաշինյանն իրականում խնդիր է դրել ամեն կերպ փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ Հայաստանը պոկելով Ռուսաստանից: Վաղը Ստրասբուրգում հայ հանրության աչքում «բարի ձյաձյա» երևալու առիթ տրված է Եվրոպային: Չեմ կասկածում, որ այն կունենա իր շարունակությունը:

Թ.) Մինչդեռ, իրականում ժողովուրդների տառապանքը ո՛չ անցյալում ու ո՛չ էլ մեր ժամանակներում չեն շարժել մեծ տերությունների գութը ու չեն ազդել մեծ տերությունների կայացրած որոշումների վրա: Զարմանում եմ, թե ևս քանի հազարամյակ պետք է ապրենք մենք՝ հայերս, այս պարզ ճշմարտությունը հասկանալու և մեր ռացիոնալ շահի փոխարեն կենացներով չապրելու համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. ՀայտարարությունԽաչատուր Սուքիասյանը սպառնում է Բագրատ Սրբազանին, իբր անդառնալի դեպքեր կլինեն. Դանիելյան (տեսանյութ)Ոչ մեկի երեսը լվանալու խնդիր չունենք, մեր պետությունը պիտի հնարավորություն ստեղծի արդարանալու, մաքրվելու. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված