Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

ՊԵԿ-ի անակնկալ ցանկը. ովքե՞ր են կտրուկ նվազեցրել պետությանը վճարվող հարկերը

Վերլուծական

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով:

Համաձայն այդ ցանկի՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 260 մլրդ 170 մլն 72 հազար դրամի հարկեր և տուրքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել էին 275 մլրդ 315 մլն 899 հազար դրամ հարկեր և տուրքեր: Այսինքն՝ 2021-ի առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը նվազել են 15 մլրդ 145 մլն 827 հազար դրամով կամ 5.5 տոկոսով: 

Նկատենք, որ այս անգամ ցանկում որոշակի փոփոխություն կատարվել է։ Եթե նախորդ տարիներին ցանկում հայտնվում էին միայն բիզնես գործունեություն իրականացնող կամ, այսպես ասած, շահույթ հետապնդող ընկերությունները, ապա այս տարի ցանկում ներառվել են նաև շահույթ չհետապնդող մարմինները, այդ թվում՝ պետական մարմինները: Այսպես՝ 2021 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 704 մլն 826 հազար դրամ հարկերով: 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ այն ավելացել է 918 մլն 575 հազար դրամով կամ շուրջ 5.2 տոկոսով։

2-րդ խոշոր հարկատուն պետական մարմին է, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը: Նրանց վճարած հարկերը 2021-ի հունվար-մարտին կազմել են 15 մլրդ 51 մլն 743 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ նրանց վճարած հարկերն աճել են 6 մլրդ 140 մլն 510 հազար դրամով կամ 68.9 տոկոսով: Թե ինչու է կառավարությունը գնացել ՊՆ-ի աշխատավարձի ֆոնդը հրապարակելու քայլին, ոչ միայն քննարկման, այլև ազգային անվտանգության տեսանկյունից քննարկման խնդիր է։ Պաշտպանության ծախսերը, որպես կանոն, գաղտնի են պահվում։ Տվյալ պարագայում՝ աշխատավարձից գանձվող եկամտային հարկի մեծության հրապարակումը, հատկապես հետպատերազմական իրավիճակում, անհասկանալի է, տարակուսելի և խիստ կասկածելի։

3-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 9 մլրդ 770 մլն 690 հազար դրամի հարկերով: Նախորդ տարվա համեմատ՝ նրանց վճարած հարկերն աճել են 4 մլրդ 665 մլն 514 հազար դրամով կամ շուրջ 91.4 տոկոսով: 4-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 4 մլրդ 139 մլն 508 հազար դրամ հարկերով: 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ այն նվազել է 58 մլն 12 հազար դրամով կամ շուրջ 1.4 տոկոսով: 5-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 775 մլն 493 հազար դրամ հարկերով: 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նրանց վճարած հարկերը նվազել են 148 մլն 551 հազար դրամով կամ շուրջ 3.8 տոկոսով: 6-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ Հայաստան»-ն է։ Նրանք առաջին եռամսյակում վճարել են 3 մլրդ 549 մլն 246 հազար դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նրանց վճարած հարկերն աճել են 148 մլն 838 հազար դրամով կամ շուրջ 4.4 տոկոսով:

7-րդ խոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 140 մլն 576 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 12 մլրդ 122 մլն 904 հազար դրամով կամ շուրջ 4 անգամ:8-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 64 մլն 588 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 60 մլն 280 հազար դրամով կամ շուրջ 1.9 տոկոսով: 9-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 2 մլրդ 606 մլն 708 հազար դրամի հարկերով։ Նրանց վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 279 մլն 24 հազար դրամով կամ շուրջ 32.8 տոկոսով:

1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիփիես Օիլ» ընկերությունը՝ վճարած 2 մլրդ 580 մլն 112 հազար դրամի հարկերով: Նրանց վճարած հարկերը ևս նվազել են, այս դեպքում՝ 1 մլրդ 821 մլն 419 հազար դրամով կամ շուրջ 41.4 տոկոսով:

Սամվել Ալեքսանյանի Սիթին 16-րդ հորիզոնականում է` վճարած 1,747,088 դրամ հարկով:«ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»-ը 35-րդն է` վճարած 1,079,361 դրամ հարկով: Դերժավայի Արկադիին պատկանող Սլավ Գրուպը 34-րդ հորիզոնականում է` վճարած 1,080,664 դրամ հարկով:

Ստացվում է, որ միայն առաջին տասնյակի խոշոր հարկատուներից 3-ի վճարած հարկերն են աճել, մնացած 7-ինը նվազել են 2021-ի առաջին եռամսյակում: Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ խոշորագույն հարկատուների ցանկում զգալի խզվածք կա, քանի որ առաջին 20 հորիզոնականները զբաղեցնող կառույցները և ընկերությունները միասին ապահովել են այս 1000 հարկատուների վճարած հարկերի շուրջ ⅓-ը կամ 85,2 միլիարդը՝ 260,2 միլիարդից։ Սա խոսում է տնտեսությունում առկա հետպատերազմյան խորը ճգնաժամի մասին և այն մասին, որ իշխանությունների կողմից տարվող հետճգնաժամային քաղաքականությունը որևէ ռեալ արդյունք չի տվել:


Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի.բժիշկները պայքարում են նրա կյանքի համա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահերթ ընտրություններին Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները լիկվիդացվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է Ռուսաստանի միջնորդությամբՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում. Արմեն Այվազյան Հանձնեց ավելի շատ մարդ, ուրախ հեծանիվ է քշում. Ասլամազյան Գերասիմ Վարդանյանը կալանավորվեցՄի՞շտ եք կիրակի աշխատում, թե՞ իմ այցի հետ ա կապված. Փաշինյանը հետևում է Սյունիքի շինաշխատանքներին (տեսանյութ) «Ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես». փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ մեղադրանքի մասին Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է «Քանի էրեխա ունե՞ս՝ հի՞նգ, պա՜հ, մալադեց». Փաշինյանը Կապանում հետևում է մանկապարտեզի շինարարությանը (տեսանյութ) Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդ են վերցնել. նոր տեղեկություններ Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում Հրդեհ Նիզամի գյուղում Զոհվել է Նիկիտա ՑիցագինըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. Աշոտյան
Ամենադիտված