Արմենչիկի երրորդ երեխայի առաջին լուսանկարն ու 40 օրականի արարողությունը
Ժամանց![Արմենչիկի երրորդ երեխայի առաջին լուսանկարն ու 40 օրականի արարողությունը](/timthumb.php?src=disc/21-06-21/8c99ab8e8847a5adddabc70be10f566a.jpg&w=780)
Երգիչ Արմենչիկի և կնոջ՝ Լուսինեի երրորդ երեխան՝ Ալեքսանդրը, դարձել է 40 օրական: Այդ առթիվ ծնողները որոշել են Աստծո օրհնությունը ստանալ եկեղեցում:
Երգչի կինը այդ օրվանից լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել ամուսնուն Հայրերի օրվա առթիվ, որը նշվում է ԱՄՆ–ում։
«Շնորհավոր հայրերի օրը, իմ սեր: Ալեքսանդրը ծնվեց Մայրերի օրը, իսկ այսօր՝ Հայրերի օրը, մենք նշում ենք նրա 40 օրականը: Հրաշալի օր, որը լցված է սիրով և օրհնությամբ»:
Նշենք, որ փոքրիկ Ալեքսանդրը լույս աշխարհ է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Զույգն ունի ևս երկու երեխա:
![](disc/21-06-21/9adfb72d2bff43e11f00278e4d644865.jpg)
![](banners/armflix.jpg)