Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 172 ուխտավոր այցելել է Ամարաս և Գանձասար
Արցախ![Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 172 ուխտավոր այցելել է Ամարաս և Գանձասար](/timthumb.php?src=disc/28-06-21/f5ff493690cf9542c2f16e794dc640ec.jpg&w=780)
Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ու ուխտավորները ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանձասարի քրիստոնեական վանքեր:
«Այսօր մենք ուղեկցել ենք ուխտավորներին դեպի Գանձասար վանք, ապահովել նրանց անվտանգությունը և պատարագից հետո նրանց ուղեկցել ենք Ստեփանակերտ», - ասել է խաղաղապահ զորակազմի սպա Սերգեյ Վիտկոն:
Ուխտավորների հավաքն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավտոշարասյուններից մեկը 74 մարդու ուղեկցել է Ամարասի վանք, մյուսն 98 մարդու՝ Գանձասար:
![](banners/armflix.jpg)