Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Արցախ![Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը](/timthumb.php?src=disc/02-07-21/acc7746ea6a5b6976c974a3db13c212f.jpg&w=780)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռսխոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում են Կրեմլից:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի կատարման գործում առաջընթացի մասին:
Նշվեց, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար:
Ռուսաստանի նախագահը ուշադրություն հրավիրեց ռազմական գործողություններից տուժած տարածաշրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի սերտ ներգրավման անհրաժեշտության վրա: Արտահայտվել է փոխադարձ պատրաստակամություն՝ համակարգելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:
![](banners/armflix.jpg)