ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը
Հասարակություն![ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը](/timthumb.php?src=disc/29-07-21/72fefea1774b66de7b1a20b0276772f9.jpg&w=780)
ԱԱԾ-ն այսօր առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը, ում հրավիրել էին հարցաքննության որպես վկա։
«Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։
Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը», - ֆեյսբուքում գրել է նա։
![](banners/armflix.jpg)