Ձերբակալվել է ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներով Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան Շարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը 

Նախկին պաշտոնյաներից ում բիզնեսներին է աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը

Վերլուծական

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար մեղադրում են իրենց նախորդներին կոռուպցիայի, թալանի և մնացյալ՝ հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, դա չի այնուամենայնիվ չի խանգարում կառավարությանը միլիոնների հասնող հարկային արտոնություններ տրամադրել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին:

Դիցուք՝ կառավարությունը արտոնություն էր տվել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը, որն ազատվեց 311 մլն դրամի մաքսատուրքի վճարումից: Այդ գումարը հաշվարկվել էր 3,6 մլրդ դրամ կամ մոտ 7 մլն դոլար արժողության բոլդոզերներ, այլ մեքենաներ ու մեխանիզմներ ներկրելու համար: Ընկերությունը վերագրվում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին:

Երկրորդ ընկերությունը, որը 380 մլն դրամի էքսկավատոր գնելու համար ստացավ 19 մլն դրամի մաքսատուրքը չվճարելու արտոնություն, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինությամբ: Այն պատկանում է Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներին, որոնցից Լիլիթ Հակոբջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդականն է: 

2017 և 2018 թթ. ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն Է ստացել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն:Ընկերությունում ևս 40 տոկոս բաժնեմաս ունի Արման Աբրահամյանը, որը «Գազպրոմ Արմենիայի» դուստր ընկերության՝ «Տրանսգազ»-ի նախկին տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի փեսան է։

Կառավարությունը 3 տարվա ընթացքում 3-րդ արտոնությունն է տրամադրում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը։ Աստղիկ Ալեքսանյանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից մեկն է, սակայն՝ որքան բաժնեմասն է նրան պատկանում, հայտնի չէ։ Սա միակ արտոնությունը չէ, որ ստանում է գործարարի դստեր ընկերությունը։ Հուլիսի 1-ին կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն ևս՝ «Ալեքս տեքստիլ»-ը։ Այս ընկերությունը նույնպես իր 3-րդ արտոնությունն էր ստանում։ 

Կառավարությունը  մաքսային արտոնություն  է տվել «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին: Factor.am-ի հրապարակումների համաձայն այս ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արտաշես Պետրոսյանի ընտանիքին: Արտաշես Պետրոսյանը, մինչ օրենսդիրում աշխատանքի անցնելը, եղել է այս ընկերության փոխտնօրենը:

Մաքսատուրքից ազատելու արտոնություն Է տրամադրվել նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդու՝ Սերգեյ Սոֆոյանի ընկերությանը՝ «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին:

Կառավարությունը հունիսի 25-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալու որոշում։ Ընկերության կողմից ներմուծվելու են ապրանքներ, որոնք  օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում)։   Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ: «Սոլար ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թ. մարտին։  Բաժնետերերից մեկը Էկոնոմիկայի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Արմեն Կարապետյանն էԱրմեն Կարապետյանը 2017-2018 թթ․ զբաղեցրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այնուհետև, նախարարությունների օպտիմալացման արդյունքում, դարձել էր Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։ Կարապետյանը ազատվել է պաշտոնից 2019-ի հոկտեմբերին, ինչպես ինքն է պարզաբանել՝ առողջական դրդապատճառներով։ Շուրջ մեկ ամիս անց նա դարձել է «Սոլար ֆարմ» ընկերության 50 տոկոս բաժնետեր։

Արտոնություն է ստացել նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող «Վաբա» ՍՊԸ-ն:

Արտոնություն է տրվել նաև «Ջերմուկ գրուպ» ընկերությանը: Նշենք, որ ընկերության սեփականատերը նախկին հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանն է: Կառավարությունը ընկերությանը տրամադրել է 26 մլն 656 հազար 346 դրամի մաքսատուրքի ազատման արտոնություն:

Նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությունն այսօր Կառավարության կողմից 26 միլիոն դրամի արտոնություն Է ստացել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ձերբակալվել է ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա ԱվետիսյանըԲռնցքամարտի հավաքականի մարզիչն ամփոփել է վարկանիշային մրցաշարի արդյունքները Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Երևանը կհյուրընկալի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով. վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներովՀայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. ԲայդենՀՀ-ն վաղուց չի համարվում ցածր եկամուտ ունեցող երկիր, միջինից ավելի բարձր ենք ստանում (տեսանյութ) Ի՞նչ վիճակ է տարադրամի շուկայում Արատես գյուղի հանդամասերից մեկում արջը վնասել է քաղաքացունԾանրորդները նախապատրաստվում են ՕԽ-ին ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբԿիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Սլովենիայի դեմ խաղում Մեր Ավետիսյան Ժորային ճանապարհից նորից գողացան․ Սրբազանին տեղեկություն փոխանցեցին (տեսանյութ) ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Գնել Սանոսյանի մայրը առանձնատուն է կառուցում․ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել․ «Հետք» Վարչապետն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում հանրահավաք ունենք 18.00-ին. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. ՍրբազանՇարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Հովհաննես Ազոյանն ո՞վ ա, վայ, լավ էլի, նման անուններ մի տվեք. Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ադամանդանման քարեր (տեսանյութ) Հունիսի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում, անպայման Վարդենիս ենք գնալու, եթե հասցնենք՝ Սյունիք էլ (տեսանյութ) Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանըՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հիանալի անձնական հարաբերություններ ունենք. Արարատ ՄիրզոյանՀանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որքան կլինեն հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները ՀՀ ողջ տարածքում․ Սուրենյան 1 օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելուՄԻՊ-ը չի սպասարկում հայ ժողովրդի շահերը, ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը (տեսանյութ) Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիս ամսին ծնվել է 108 երեխա Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ) Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրելԴուք աշխարհի ամենալավ ընդդիմությունն եք. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետՍամվել Ծառուկյանի պարզաբանումը. armdayՀարկային փաստաթղթերի տվյալներով՝ հարկ վճարողներն իրականացրել են 59.9 մլն գործարք Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռի Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ)Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են. «Հարավկովկասյան երկաթուղ» ընկերություն Իշխանության համար ոստիկանի վահանը՝ ժեշտի կտորը, ավելի բարձր արժեք է, քան մարդու իրավունքը. Վարդանյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ ցանկացած պաշտոնյայի հրապարակային ապացուցել, որ իրենք ժողովրդավարության հետ կապ չունեն. Սուրեն Պետրոսյան ՄԻՊ-ը կընդունի Սրբազանին և ևս 3 քաղաքացու՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների․ խոսնակ
Ամենադիտված