Հուզիչ լուսանկարի հակառակ կողմը. պատերազմը չկոտրեց տղաների «երկաթե» կամքը
ԼուսանկարներՀՀ Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սարգիս Ստեփանյանը սոցցանցի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել 44-օրյա պատերազմի հերոսների մասնակցությամբ: Լուսանկարում թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ հերոսական պայքար մղելիս ծանր վիրավորում ստացած ու անդամահատված տղաներն են՝ Սևանա լճից:
«Երբեմն լուսանկարները ավելի խոսուն են»,-հրապարակումը այսպես է մակագրել Սարգիսը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սարգիս Ստեփանյանը հրապարակել էր այս նույն լուսանկարի հակառակ կողմը: «Երկաթե կամք...»,- այսպես էր լուսանկարը մակագրել Ստեփանյանը: