Մուտքը՝ միայն դիմակներով. երկաթուղում խստացվել է դիմակ կրելու պահանջը
Հասարակություն![Մուտքը՝ միայն դիմակներով. երկաթուղում խստացվել է դիմակ կրելու պահանջը](/timthumb.php?src=disc/23-08-21/a0e98875e63cdac6e9b5bdef0d5d6624.jpg&w=780)
Ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները:
«Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները: Երկաթուղային կայարանների տարածքի և գնացքների վագոնների մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ կրող ուղևորներին»,- տեղեկացնում է Հարավկովկասյան երկաթուղին:
Ընկերությունը իր աշխատակիցներին հորդորել է պատվաստվել Covid-19-ի դեմ: Հայտնում են, որ քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է:
![](banners/armflix.jpg)