Ռոնալդուն հրաժեշտ է տվել «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին․ Sky Sports
Սպորտ![Ռոնալդուն հրաժեշտ է տվել «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին․ Sky Sports](/timthumb.php?src=disc/27-08-21/61c945a16f37047989a3c223fbd3cd24.jpg&w=780)
Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հրաժեշտ տվեց խաղընկերներին այն լուրերի ֆոնին, որ նա մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հաղորդում է Sky Sports-ը:
Ինչպես նշվում է նյութում, 36-ամյա հարձակվողը ուրբաթ առավոտյան մոտ մեկուկես ժամ անցկացրել է թիմի մարզաբազայում՝ հավաքելու իրերը և հրաժեշտ տալու թիմի ֆուտբոլիստներին:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ «Մանչեսթեր Սիթին» Կրիշտիանու Ռոնալդուին առաջարկել է երկամյա պայմանագիր՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով:
Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը։ Տրանսֆերի գումարը, ներառյալ բոլոր բոնուսներն ու միջնորդավճարները, կազմել է 115 միլիոն եվրո: Մինչև «Ռեալը»՝ 2003-2009 թվականներին նա խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:
![](banners/armflix.jpg)