Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը․ ՏԱՍՍ
Համաշխարհային Մամուլ![Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը․ ՏԱՍՍ](/timthumb.php?src=disc/25-09-21/68ce8a65db67888d41e3ef1c56488056.jpg&w=780)
Ռուսների շրջանում թավշյա սեզոնի ընթացքում արտասահմանյան թռիչքների ամենահայտնի ուղղություններից է Հայաստանը։
Թոփ 20 ամենահայտնի երկրներից են Կիպրոսը, Հունաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Իտալիան և Չեռնոգորիան:
Ներքին թռիչքներից ամենից պահանջվածը Մոսկվան է: Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ տոմս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գնվում է դեպի երկրի մայրաքաղաք: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին թռիչքների ժողովրդականությամբ երկրորդ տեղում Սոչին է։ Սանկտ Պետերբուրգը փակում է պահանջարկ ունեցող ավիաուղևորությունների եռյակը:
Թավշյա սեզոնի համար ռուսներն ընտրում են նաև Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Անապան, Միներալնիե Վոդին, Գելենջիկը, Կալինինգրադը, Դոնի Ռոստովը, Մախաչկալան: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների 20 ամենահայտնի ուղղությունները ներառում են Եկատերինբուրգը, Ուֆան, Նովոսիբիրսկը, Կազանը, Տյումենը, Սուրգուտը, Կրասնոյարսկը և Մուրմանսկը:
![](banners/armflix.jpg)