Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Էրդողանի միջնորդության ցուցակում է նաև Գարո Փայլանի անունը
Հայաստան![Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Էրդողանի միջնորդության ցուցակում է նաև Գարո Փայլանի անունը](/timthumb.php?src=disc/06-10-21/8a03bc9b13e1377ed74a34ec7270f945.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երեք և «ժողովրդավարական տարածաշրջանային կուսակցության» մեկ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան:
Այս մասին հայտնում է թուրքական «Յենիշաֆաք»-ը:
Էրդողանի միջնորդագրում տեղ է գտել նաև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» հայազգի պատգամավոր Գարո Փայլանի անունը:
![](banners/armflix.jpg)