Նա նշեց, որ 36 խոշորացված համայնքներից ընդամենը 15-ում է ՔՊ-ն կարողացել հավաքել այնքան ձայն, որ կարողանա միանձնյա իշխանություն ձեւավորել, իսկ 21 համայնքներում ոչ իշխանական ուժերը 8-ում միանձնյա, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնություն:
«Իրենք որոշ համայնքներում, որ ներկայացնում են, թե հաղթել են, իրականում հենց այդտեղ են պարտվել, որովհետեւ հույսը դրել են այն մարդկանց վրա, որոնք տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն սպասարկել են օրվա քաղաքական իշխանության շահերը: Իրականում իրենք են գործիք դարձել այդ պատեհապաշտ մարդկանց ձեռքում, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել խորտակվող նավը:
Կարող ենք արձանագրել, որ 2018-ից հետո իշխանությունը 2021-ին կորցրեց 200 հազարից ավելի ձայն, շարունակում է իր պարտությունների շղթան: Իշխանությունը պարտվել է Կապանում, Գյումրիում, Մեղրիում, Գորիսում, Ախուրյանում եւ սա շարունակական գործընթաց է: Եթե այսպես շարունակվի, շատ շուտով կտեսնեն, որ որեւէ աջակցություն չունեն»,-հավելեց ՀՅԴ-ական պատգամավորը: