Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի օկուպացրած հատվածում․ Արցախի ԱԱԾ-ն բանակցում է
Հասարակություն![Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի օկուպացրած հատվածում․ Արցախի ԱԱԾ-ն բանակցում է](/timthumb.php?src=disc/29-12-21/5853f96686e12200d6f3def62eb84c98.jpg&w=780)
Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
![](banners/armflix.jpg)