Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, բաժանորդները զրկվել են ինտերնետ կապից
Հասարակություն![Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, բաժանորդները զրկվել են ինտերնետ կապից](/timthumb.php?src=disc/15-01-22/d654163b52e416e03e986d34f8c8569a.jpg&w=780)
Beeline Armenia ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։
«Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից:
Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար» , - հայտնում են ընկերությունից։
![](banners/armflix.jpg)