Քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել
Հասարակություն![Քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել](/timthumb.php?src=disc/11-02-22/a9008a68557ba4d88498777c082cbc67.jpg&w=780)
Փետրվարի 10-ին, ժամը 16։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Վ․ Օ․, ծնված 1965թ.) Կարճաղբյուր համայնքի մոտակայքից նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մոտորանավակ։
Փրկարարները Սևանա լճում հայտնաբերել են քաղաքացի Վ․ Օ․-ին և ուղեկցել են ափ։
![](banners/armflix.jpg)