Adidas-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Աշխարհ![Adidas-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում](/timthumb.php?src=disc/09-03-22/14596cf4c1a2dbed83536b8598ea4586.jpg&w=780)
Adidas-ը ժամանակավորապես դադարեցնում է իր կայքի և հավելվածի աշխատանքը Ռուսաստանում, իսկ մանրածախ խանութները կփակվեն մարտի 14-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընկերությունն ընդգծել է, որ մարտի 9-ից կայքը և հավելվածը կդադարեցվեն մինչև հետագա ծանուցում։ Adidas-ի մանրածախ խանութները բաց կլինեն մինչև 2022 թվականի մարտի 13-ը։
Ընկերությունը հավելել է, որ օգտատերերը կարող են ապրանքը դիտել կայքում և հավելվածում, սակայն պատվերի տեղադրման հնարավորությունն այս պահին հասանելի չէ։
![](banners/armflix.jpg)