Ամասիայի տարածաշրջանում բուք է, 6 մարզերում ձյուն է տեղում
Հասարակություն![Ամասիայի տարածաշրջանում բուք է, 6 մարզերում ձյուն է տեղում](/timthumb.php?src=disc/13-04-22/27451d4942e37d48d93d5c65fab7d8f5.jpg&w=780)
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն։
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
![](banners/armflix.jpg)