Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

«Պատերազմով վախեցնելը այսօր չի աշխատում. ընդդիմությունը լարվածության մեջ է գցել իշխող թիմին»

Քաղաքական

Ինչպես հայտնեցին ընդդիմադիրները, ապրիլի 25-ից սկսելու է իրենց բողոքի նոր փուլը, հանդես են գալու անհնազանդության բողոքի ակցիաներով: Նշենք, որ այսօր արդեն «Հայաստան» դաշինքն Իջևանից երթով գալիս է Երևան՝ մարզերի բնակիչներին կոչ անելու՝ միանան իրենց պայքարին:

Հասարակության որոշ զանգվածի կողմից քննարկվեց այն, որ կարծես թե, ընդդիմությունը այն նույն ճանապարհով է գնում, ինչով ժամանակին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, քանի որ նա էլ իր հեղափոխությունը սկսեց Իջևանից և անհնազանդության բողոքի ակցիաներով:

Ներկայիս իշխանության՝ ժամանակին գործելաոճի կրկնությունը ընդդիմության կողմից, վերջինիս հաջողելու շանսերի, իշխանության տրամադրությունների և այլնի շուրջ ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, որը բնական համարեց ընդդիմության ներկայիս գործողությունները.

«Ընդդիմության կողմից տեխնոլոգիաների կրկնությունը աշխարհում տարածված երևույթ է, ուղղակի պետք է հասկանալ, որ տեխնոլոգիայի մեխանիկական կրկնությունը, ոչինչ չի տա, այսինքն՝ եթե դու մեխանիկորեն կրկնես այն ամենը, ինչը 2018 թվականին եղավ, հաջողություն չի բերելու, միանշանակ: Այն ժամանակ լրիվ ուրիշ իրավիճակ էր, հիմա՝ ուրիշ»,- նշեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ հստակ գնահատական կկարողանա տալ միայն որոշ ժամանակ անց, երբ պարզ կլինի ընդդիմության անցած ուղին:

Ըստ Արմեն Բադալյանի՝ բնական էր, որ առաջին փուլին պետք է հաջորդեր երկրորդը, քանի որ սկզբնական փուլի նպատակը իրենց վրա ուշադրություն հրավիրելն էր.

«Ուշադրություն գրավելու շրջանը, կարծում եմ, հաջողվեց, ուղղակի պետք է շատ բաներ հաշվի առնել, օրինակ՝ ինչպիսին է հասարակության տրամադրությունը, ինչպես են ընդունում մարդիկ ընդդիմադիրների գործողությունները... շատ բաներ հաշվի առնելուց հետո նոր հաջողության կհասնեն, նաև պետք է հասկանալ, թե որն է նրանց համար հաջողությունը»,- նշեց նա:

Անդրադառնալով ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը՝ որում նշել էր, որ ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, քաղտեխնոլոգն ասաց, որ իշխանական թևը վտանգ է զգում. «Իշխող թիմի ցանկացած ներկայացուցչի համար որտեղ վտանգ կա, սկսում է անմիջապես բացասական պիտակավորել, որը ևս նորմալ երևույթ է: Ընդդիմադիրների ներկայիս գործողությունները լարվածության մեջ են գցել իշխող թևի ներկայացուցիչներին: Իշխանական պատգամավորների ֆեյսբուքյան գրառումները վտանգի զգացողության վերաբերյալ առաջին ազդանշաներն են, որովհետև գիտեն, որ պատասխան են տալու շատ հարցերի համար, եթե, իհարկե, մնացին Հայաստանում: Ինչ վերաբերում է նրա նշած ազատ ընտրություններին, ապա կարող եմ ասել, որ Հայաստանում ընտրությունները միշտ կեղծվել են, կեղծվում են և երկար ժամանակ դեռ կկեղծվեն: Եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվում, դա դեռ չի նշանակում, որ կեղծիք չի եղել: 2017 թվականին էլ այն ժամանակվա ընդդիմությունը, որի ղեկավարը այսօր վարչապետ է, չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, համարեցին լեգիտիմ, բայց դե գիտեինք, որ այն ամբողջովին կեղծել են»,- ընդգծեց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ պատերազմով վախեցնելը մտնում է ներկայիս իշխանության տեխնոլոգիաների մեջ, ինչն այսօր արդեն չի աշխատում: 

Հարցին՝ իշխանափոխություն կլինի, մեր զրուցակիցն ասաց, որ դժվար է կռահել. «Դա նույնն է, որ գուշակենք երկու օր հետո Հայաստանում անձրև կտեղա՞, թե՞ ոչ»:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումԳլենդելի քաղաքապետն այցելել է ԳյումրիԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխայինԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր էԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանըՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարությունԻշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. ԱբրահամյանԱննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված