Վոլոչկովան անդրադարձել է ադրբեջանցի տաքսիստի հետ իր սիրավեպի մասին լուրերին
Այլ![Վոլոչկովան անդրադարձել է ադրբեջանցի տաքսիստի հետ իր սիրավեպի մասին լուրերին](/timthumb.php?src=disc/27-05-22/c6401fc855a03771ed229c0bfd6d1b42.jpg&w=780)
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ում հայտնել է, որ ինքը հանգստանում է Թուրքիայում իր ընկերոջ՝ գործարարի, այլ ոչ թե «ադրբեջանցի տաքսու վարորդի» հետ։
«Ռոմանտիկ ճամփորդության եմ գնացել Թուրքիա։ Ինձ հրավիրել էին իմ ընկերները, իսկ ընկերս՝ գործարար, ծագումով թուրք, ունեւոր և հարուստ մարդ է»,- ընդգծել է Վոլոչկովան։
Նա վստահեցրել է, որ իր նոր սիրելին ունի 22 շքեղ մեքենաներից բաղկացած սեփական պարկ։ Բալետի պարուհին իր նոր ընտրյալին անվանել է «երիտասարդ, սեքսուալ, հետաքրքիր ու վառ» մարդ։ Վոլոչկովայի խոսքով՝ գործարարն իր համար մի ամբողջ կղզի է վարձել, որպեսզի իրեն «չնկարեն թփերի միջից»։
«Ես միշտ շրջապատված եմ տղամարդկանց մշտական ուշադրությամբ։ Եվ ես իրավունք ունեմ ինքս ընտրելու, թե ում հետ պետք է հարաբերություններ կառուցեմ, ինչպես, ինչ ժամանակահատվածում և երբ դրանք ավարտին հասցնեմ », - ամփոփել է Վոլոչկովան:
![](banners/armflix.jpg)