Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիա![Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել](/timthumb.php?src=disc/14-08-22/7dbcc2dabb07386ceb3fb5eb43045bcf.jpg&w=780)
Թուրքիայում այսօր մի քանի երկրաշարժ է գրանցվել՝ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քուշադասի նեղուցի տարածքում, ինչպես նաև Իզմիրի Մենդերես շրջանի առափնյա հատվածում։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով, երկրաշարժի հետևանքով տուժածներ և փլուզումներ չկան։
![](banners/armflix.jpg)